Հովիկ Աբրահամյանի պաշտպանը պահանջում է տրամադրել նրա վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտպանները պահանջում են իրենց տրամադրել Աբրահամյանի վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր նշանակված դատական նիստի ընթացքում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, 47 հատորից բաղկացած գործից մաս է անջատվել ու 29 հատորով գործն ուղարկվել դատարան, սակայն իրենց՝ պաշտպանական կողմին հայտնի չէ, թե քննիչն ինչ սկզբունքով ու ինչ նյութերն է գնահատել որպես Հովիկ Աբրահամյանի մեղադրանքի վերաբերյալ նյութ։ Պաշտպանը նշեց, որ քննիչն իրենց փոխարեն չի կարող որոշել, թե գործի որ նյութն, ինչ նշանակություն կարող է ունենալ պաշտպանական կողմի համար և դատարանին միջնորդեց դիմել Հակակոռուպցիոն կոմիտե՝ պահաջելով տրամադրել գործի բոլոր նյութերը։

Հանրային մեղադրողը նշեց, որ Հովիկ Աբրահամյանի մեղադրանքին վերաբերող բոլոր նյութերը կցվել են դատարան ուղարկված վարույթին, ինչին ի պատասխան Երեմ Սարգսյանը դիտարկեց, որ օրենքով ոչ թե մեղադրանքի, այլ վարույթի վերաբերյալ բոլոր նյութերը պետք է կցվեն։ Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի դատական հաջորդ նիստին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան