Արագածոտնի թեմի առաջնորդարանում հայտնաբերված գումարը կապ չունի Մկրտիչ սրբազանի մեղադրանքի հետ․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
Բոլորը

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ներկայացված մեղադրանքի համաձայն՝ նա հոգևորականներին ասել է՝ խորհուրդ եմ տալիս՝ ում ուզում եք ընտրեք, բացի Նիկոլ Փաշինյանից: Այս մասին Factor TV-ի հետ զրուցում ասաց նրան պաշտպան Երեմ Սարգսյանը: Իսկ ինչո՞ւ է խորհուրդ տալը դիտարկվել որպես հարկադրանք. ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ գործով վկան հայտնել է, որ իր ընկալմամբ՛ խնդրանքը չկատարելը իր համար անբարենպաստ հետևանք կառաջացներ։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին վերագրվող արարքը նախկինում քրեորեն հետապնդելի չի եղել: Այն, ինչ վերագրվում է հոգևորականին, միայն 2022-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով է սահմանվել որպես հանցագործություն:

Ինչ վերաբերում է հավաքներին մասնակցելը հարկադրելու մեղադրանքին, ըստ պաշտպանի, գործում չկա որևէ նշում, թե ինչպես է դրսևորվել այդ հարկադրանքը:

Պաշտպանն ասաց՝ հոգևորականը չի ընդունել մեղադրանքը, ցուցմունք չի տվել, միայն հայտնել է, որ տեղի ունեցող գործընթացները Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի մաս է:

Անդրադառնալով թեմի առաջնորդարանում հայտնաբերված գումարին և ոսկյա զարդերին՝ Երեմ Սարգսյանը նշեց, որ դրանք առհասարակ չեն հիշատակվում մեղադրանքում և կապ չունեն մեղադրանքի հետ: Նա դատապարտեց վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի հետ առնչություն չունեցող առարկաների լուսանկարները հրապարակելու վերջին շրջանում ձևավորված պրակտիկան:

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան