Պաշտոնատար անձանց անվամբ բացված հավելվածներով տարվում է իրականությանը չհամապատասխանող գրագրություն. ԱԱԾ-ն զգոնության կոչ է անում

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ տարբեր պաշտոնատար անձանց անվամբ ինտերնետային տարբեր հավելվածներում կեղծ օգտահաշիվներ բացելու և դրանցով գրագրություն իրականացնելու դեպքերը գտնվում են կառույցի մշտադիտարկման տիրույթում։

ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև.

 

«Բնակչության շրջանում համացանցային հարթակների թիրախավորմամբ քաղաքացիների համակարգչային տվյալներն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով հարձակման դեպքերը վերջին ժամանակահատվածում ստացել են տարածում։

Մասնավորապես՝ բնակչությունից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ապօրինի տիրանալու, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցներին, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, իրենց ծառայողական լիազորություններից բխող գործողություն կամ անգործություն կատարելուն հարկադրելու և այդ կերպ տեղեկություններ ստանալու դիտավորությամբ, տարբեր պաշտոնատար անձանց անվամբ հերթական բացված տարբեր ինտերնետային հաղորդակցման հավելվածներով (հատկապես WhatsApp հավելվածով) տարվում է տարաբնույթ, իրականությանը չհամապատասխանող գրագրություն։

Նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք դրսևորել զգոնություն։
Նմանատիպ դեպքերը գտնվում են ՀՀ ԱԱԾ մշտադիտարկման տիրույթում, և ենթադրյալ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար իրականացվում են համապատասխան միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրառմամբ տեղեկացրել էր, որ WhatsApp հավելվածում իր անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների։