Հարցի պատասխանը կտա ժողովուրդը․ Փաշինյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

«Հարցի պատասխանը կտա ժողովուրդը»,- ճեպազրույցի ընթացքում այսպես  արձագանքեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդմանը, թե ութ ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերից խորհրդարան կանցնեն իր առաջնորդած «Հայաստան» դաշինքը և միլիարդատեր գործարար, այժմ անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը: Ընդ որում, Քոչարյանը նշել էր՝ այս երկու ընդդիմադիր ուժերը հավականում են միասին ավելի շատ ձայն ստանալ խորհրդարանում, քան Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը:

«2026-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՔՊ-ն դիմելու է ժողովրդին՝ Հայատսանի կառավարման մանդատը ևս 5 տարի երկարացնելու հարցով։ Ինչ վերաբերում է շանսերին, դրա գնահատականը կտա ժողովուրդը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ընդդիմադիրները 2021-ի ընտրությունների ժամանակ էլ էին ասում, որ իրենք հաղթելու են, սակայն եղավ այն, ինչ եղավ։

«Հաղթեց ո՞վ, հաղթեց ժողովուրդը։ 100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում նույնպես հաղթելու է ժողովուրդը»,-եզրափակել է վարչապետը։