Չի լինելու, օրինակ, ասեք՝ բա հայտարարագիրը չեմ լրացրել և փողոցից պատահական գտել եմ 4 միլիոն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

130,000 քաղաքացի արդեն հայտարարագրել է իր տվյալները: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը մանրամասնեց, որ hայտարարագիրը լրացրած անձաց 79 տոկոսը, ըստ էության, պետությանը ոչ մի նոր տվյալ չի տալիս և լրացնում է միայն այն տվյալները, որոնք պետությունը կամ գիտի, կամ քաղաքացու թույլտվության դեպքում կարող է իմանալ։ Ըստ Փաշինյանի՝ այստեղից հետևյալ հարցն է առաջանում։

«Ինչու ենք մենք մարդկանց 79 տոկոսին ասում՝ մտե՛ք հայտարարագիր լրացրեք, երբ ինքնաշխատ ձևով այդ հայտարարագիրը լրացված է։ Մենք եկանք եզրակացության, որ եկեք ինքնաշխատ ձևով լրացրեք հայտարարագիրը»,- նշեց վարչապետը։

Ըստ կառավարության ղեկավարի, սակայն, սրանով քաղաքացին չի ազատվում հայտարարագիր լրացնելու պարտավորությունից։

«Օրինակ, եթե քաղաքացին ունի հարկման ենթակա եկամուտներ, ինքը չհայտարարագրեց, մի տեղ դա դուրս ա գալու։ Այդ դեպքում արդեն հարաբերությունների կարգավորման բոլորովին ուրիշ տրամաբանություն է գործելու՝ մեր օրենսդրության համաձայն։ Չի լինելու, օրինակ, ասեք՝ բա հայտարարագիրը չեմ լրացրել և փողոցից պատահական գտել եմ 4 միլիոն դրամ և մոռացել էի այդ գումարը հայտարարագրել»,- նկատեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ պետությունը նախատեսում է նվազեցնել համընդհանուր հայտարարագրման համակարգը։

Քաղաքացին հայտարարագիր չի լրացնի, եթե ՊԵԿ-ում առկա ֆինանսական տվյալներից բացի՝ այլ եկամուտ չունի: Հայտարարագիր լրացնելու անհրաժեշտություն կլինի այն պարագայում, երբ քաղաքացին ցանկանում է օգտվել սոցիալական կրեդիտներից:

Պետության կողմից շահառուն հետվճար է ստանում այն դեպքում, երբ տարվա ընթացքում կատարել է առողջապահության և կրթության գծով ծախսեր:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան