Աշտարակի եկեղեցին փակ է, քանի որ մոմավաճառը քննչական գործողությունների է մասնակցում
Հասարակություն
15.10.2025 | 17:25
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցին առավոտից փակ է։ Factor.am-ը տեղում պարզեց, որ փակ լինելու պատճառն այն է, որ մոմավաճառը քննչական գործողությունների է մասնակցում առաջնորդարանում։
Հիշեցնենք` առավոտից Քննչական կոմիտեն և ԱԱԾ-ն գործողություններ են իրականացնում Արագածոտնի թեմի առաջնորդարանում։
Տեղեկացրել էինք, որ բերման են ենթարկվել հոգևորականներ, որոնց թվում նաև թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն է։
Նարեկ Կիրակոսյան