Կարդացի 44-օրյայի զեկույցը, թվաց՝ Փաշինյանի ընտանիքի թերթն եմ ընթերցում․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը թեև չի մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, այդուհանդերձ, ընթերցել է զեկույցը և Factor TV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանությունը միտումնավոր այնպես է արել, որ հանձնաժողովի գործունեության ժամկետն անցնի, և զեկույցը ԱԺ-ի լիագումարի օրակարգ չմտնի և չհանրայնացվի․

«Կարդացի 44-օրյայի զեկույցը, իշխանության դեմ կուղղվի պարտության սլաքները, եթե այն հանրայնանա։ Պատերազմի առաջին օրն Ադրբեջանը հսկայական կորուստ է պատճառել՝ մարդկային, տեխնիկայի՝ ՀՕՊ-ի, հրետանային միջոցների։ Պատերազմից առաջ ՊԲ-ի գրեթե բոլոր հրամանատարները փոխվել են, դա վատ է ազդել զորքերի մարտունակության վրա։ Իշխանությունը մեղադրում է զինվորականներին՝ պարտության մեջ, իսկ Դավիթ Տոնոյանին և Օնիկ Գասպարյանին ո՞վ է նշանակել։ Զեկույցն ընթերցելիս թվաց՝ Փաշինյանի ընտանիքի թերթն եմ ընթերցում՝ 5-րդ շարասյուն և այլն, պարտության մեղքը բարդվել է բանակի ղեկավարության վրա։ Բանակի ռեզերվ է ջարդվել Լելե Թեփեի և Մատաղիսի հակահարձակման օպերացիայով, բեկումի փորձ է տապալվել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանը բացի 44-օրյայի հանգամանքների թեման, խոսել է նաև Գարեգին Բ-ի քրոջ որդուն` Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և այլ հոգևորականների բերման ենթարկելու և քրեական գործերի, եկեղեցի-իշխանություն հարաբերությունների, Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնության, հարակից այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան