Մկրտիչ սրբազանը Կենտրոնի քննչականում է. Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացանք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոսպոս Պռոշյանը գտնվում է Կենտրոնի քննչական վարչությունում»,- այս մասին ՔԿ Երևանի վարչության քննչական բաժնի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Առավոտյան Արագածոտնի թեմի առաջնորդարանում Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել, իրավապահները միանգամից մի քանի հոգևորականի տարել են Քննչական կոմիտե։ Փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ իրավապահները բերման են ենթարկել Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ հոգևորականներին, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջանորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Հոգևորականների պաշտպանական խմբի փաստաբաններն ահազանգում էին, թե հայտնի չէ՝ Արագածոտնի թեմի առաջնորդին ուր են տարել իրավապահ մարմինների աշխատակիցները։

Նշենք, որ հոգևորականները բերման են ենթարկվել իրենց բնակարաններում խուզարկությունից հետո։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց առնչվող գործը կապված է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնած այն տեղեկությունների հետ, որ իրեն 2021-ին ստիպել են հավաքների մասնակցել։ Ինքը՝ Տեր Արամ քահանա Ասատրյանը հայտարարություն էր տարածել, որ ինքը հաղորդում չի ներկայացրել իրավապահներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաղորդումը ներկայացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան