Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 11,5 կիլոգրամ թմրամիջոց. չորս անձ կալանավորվել է

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Ոստիկանությունում տռեղեկություն է ստացվել, որ իրացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութ էր ներկրվելու Հայաստան:

«Օպերատիվ տեղեկության իրացմանը մասնակցեցին նաև Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի ու Շիրակի մարզային վարչությունների, Քննչական կոմիտեի ու Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ:

Հոկտեմբերի 11-ին ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ 43 ու 35 տարեկան տղամարդիկ և 39-ամյա մի օտարերկրացի:

35-ամյա տղամարդու և օտարերկրացու վարած ավտոմեքենաներով հանդերձ նրանք տեղափոխվեցին քննչական վարչություն:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվեց երեք փաթեթ` ընդհանուր 8 կիլոգրամ 370 գրամ քաշով: Դրանից հինգ կիլոգրամը մեթամֆետամինի, երեք կիլոգրամ 370 գրամը` մարիխուանայի նմանվող զանգվածներ էին: Եվ սա դեռ ամբողջը չէր:

Շարունակելով օպերատիվ տեղեկության իրացումը, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ նախաքննական մարմին տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդ:

Արդեն հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ նրա ավտոմեքենայում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող երկու կիլոգրամ հիսուն գրամ զանգվածով փաթեթ:

Բոլորն էլ կալանավորվեցին:

Հոկտեմբերի 12-ին, դարձյալ դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց նաև 39-ամյա օտարերկրացու վարձակալած` Էջմիածնում գտնվող քոթեջում. հայտնաբերվեցին 238 գրամ հերոինի, 144 գրամ ափիոնի և 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։