Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ ՀՀ է տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով՝ 4780․59 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

«Թմրամիջոցը մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձը կապ է հաստատել Ա.Խ.-ի և երկու օտարերկրյա քաղաքացու հետ՝ առաջարկելով շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, ձեռք բերել մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցից առանձնացված զանգվածներ, ինչին վերջիններս համաձայնել են:

Խմբի կազմում գործող Ա․Խ․-ն և օտարերկրյա երկու քաղաքացիներն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել ավարտին հասցնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի ձեռք բերելու և տեղափոխելու հանցավոր մտադրությունը, քանի որ վերջիններս ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին:

Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը)։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։