Հայաստանը պետք անդամակցի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին․ օր առաջ պետք է դուրս գանք ԵՏՄ-ից․ Տիգրան Խզմալյան

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Տարիներ շարունակ մենք անդամակցել ենք տարբեր կուսակցությունների, անցել ենք կյանքի որոշ ճանապարհ և կայացրել ենք որոշում՝ ստեղծել «Հայաստանի Եվրոպական կուսակցություն», որի խորհրդանիշը Հայկ Նահապետն է։ Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։

Խոսելով  կուսակցություն ստեղծելու նախաձեռնող խմբի դրդապատճառների մասին՝ Խզմալյանը բերեց դրանցից մի քանիսը։

«Արտաքին քաղաքականության վերաբերյալ մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ՀՀ-ն պետք անդամակցի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։ Օր առաջ պետք է դուրս գանք ԵՏՄ-ից։ Իսկ ինչ վերաբերում է  ներքին քաղաքականությանը, ապա մենք ձգտելու ենք Հայաստանում իրականացնել «եվրոռեմոնտ»՝ ողջ պետական  ապարատում։ Մեր երկիրը չպետք է առաջնորդվի հերթական ցնորքով։ Մենք չենք փորձելու համոզել, որ երկիրը կարող է զարգանալ վաակումի մեջ, այլ պնդելու ենք՝ Հայաստանը եվրոպական ազգ է և առանցքային մշակույթ ունի Եվրոպայի համար»,- ասաց Խզմալյանը՝ շեշտելով, որ իրենց համար ուղենիշային են լինելու եվրոպական չափորոշիչները քաղաքականության մեջ։

Տիգրան Խզմալյանը նշեց, որ իր պատկերացմամբ 50-100 հազար հայ համոզված է, որ Հայաստանը պետք է լինի եվրոպական պետություն և եվրոպական ընտանիքի մաս կազմի, իրենց տեսակետները կիսողների մեծ մասը երիտասարդներ են, ուստի իրենց կուսակցության հիմնական նպատակն է լինելու աշխատել երիտասարդների հետ և նրանց համար։

Կինոռեժիսորը նաև հավելեց, որ նորաստեղծ «Հայաստանի Եվրոպական կուսակցության» համար ամենակարևորն է լուծել Հայաստանի օկուպացման խնդիրը, ինչը չանելու պարագայում իրենք լուրջ չեն ընդունում բարեփոխումներին ուղղված որևէ քայլ։

«Հայաստանը չի կարող զարգանալ և բարգավաճել տնտեսապես օկուպացման պայմաններում։ Առաջին խնդիրը մեզ համար ՀՀ-ի ազատագրումն է»,- ասաց նա։