Փաշինյանը #հատիկառհատիկ հեշթեգով հերթական գրառումն է կատարել
Հասարակություն
15.10.2025 | 14:21
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը #հատիկառհատիկ հեշթեգով հերթական գրառումն է կատարել՝ հյատնելով, որ ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լանջազատ գյուղում գտնվող՝ 29.2 հա մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ։
«#հատիկառհատիկ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող՝ 29.2 հա մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 12 միլիոն 702 հազար դրամ»,- գրել է վարչապետը։