Ովքեր են բերման ենթարկված հոգևորականները․ Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը, ըստ փաստաբանի, հայտնի չէ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Այսօր Արագածոտնի թեմի առաջնորդարանում Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել, հայտնի է նաև, որ իրավապահները միանգամից մի քանի հոգևորականի տարել են Քննչական կոմիտե։ Փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը հայտնել է հետևյալ անունները․ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ։

Փաստաբանական խմբի անդամներից Ռոման Ահարոնյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Մկրտիչ սրբազանի գտնելու վայրը հայտնի չէ։

«Քննչական խմբի անդամները ևս տեղեկություն չունեն»,- ասաց Ահարոնյանը։

Նշենք, որ հոգևորականները բերման են ենթարկվել իրենց բնակարաններում խուզարկությունից հետո։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց առնչվող գործը կապված է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնած այն տեղեկությունների հետ, որ իրեն 2021-ին ստիպել են հավաքների մասնակցել։

Ինքը՝ Տեր Արամ քահանա Ասատրյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որ ինքը հաղորդում չի ներկայացրել իրավապահներին, սակայն նշենք, որ  մամուլի հրապարկումը ևս կարող է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել։

Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չլինելու առթիվ փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը հայտարարւթյուն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է․ «Սա Մկրտիչ սրբազանի (ավազանի անունը Հայկ Պռոշյան) իրավունքի կոպիտ խախտում է: Պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է Քրեական օենսգրքի 451 հոդվածին (բռնի անհետացումը)»:

Ըստ այդ նորմի՝

Բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը կամ նրա կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունը թաքցնելը, որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Հ.Գ. Բերման են ենթարկվել  նաև հետևյալ քահանաները՝

Տեր Փառեն

Տեր Մանուկ

տեր Հայկ

տեր Մկրտիչ

Տեր Ղևոնդ

Բերման են ենթարկվել նաև Արագոծոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ»,- հայտնել է Զոհրաբյանը։

Ավելի վաղ  Factor TV-ին Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չլինելու մասին հայտնել է նաև  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

 Նշենք, որ Տեր Մկրտիչը կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է և Արագածոտնի թեմի առաջորդը։

 

Արաքս Մամուլյան