ՀՀ ԱԳ փոխնախարարը և Նիդերլանդների ԱԳՆ գլխավոր տնօրենը անդրադարձել են ՀՀ-ում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Նիդերլանդներ քաղաքական երկխոսության դինամիկան և Ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Վահան Կոստանյանը բարձր է գնահատել առևտրային կարողությունների զարգացմանն ու եվրոպական շուկա մուտքի ընդլայնման համար Նիդերլանդների աջակցությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը հավելյալ ֆինանսական հատկացումը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Նիդերլանդների հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում և, մանրամասն անդրադառնալով նախանշված բարեփոխումների օրակագին, զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը միտված Եվրոպական միության հետ գործընկերության խորացմանը:

Անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը: