Կրթված երիտասարդություն ունենալը հսկայական ներուժ է. Բելգիայի թագուհին այցելել է ԵՊՀ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում նա հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև Սոցիոլոգիայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Աշխարհագրության և երկրաբանության, Տնտեսագիտության և կառավարման, Կենսաբանության ֆակուլտետների ուսանողների հետ։ Քննարկմանը նրանք ներկայացրել են իրենց գաղափարներն ու մոտեցումները՝ կապված կայուն զարգացման նպատակների իրականացման հնարավորությունների հետ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի պետական ​​համալսարան: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Բելգիայի թագուհին՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակների ջատագով, կարևոր դեր է խաղում համաշխարհային օրակարգում՝ խթանելով կրթության, սոցիալական համերաշխության և կայուն զարգացման արժեքները:

«Կայուն զարգացման արժեքները լիովին համապատասխանում են Հայաստանի ազգային առաջնահերթություններին, մասնավորապես՝ կրթության և երիտասարդության հզորացման ոլորտներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը հանձնառու է կայուն զարգացման նպատակների իրականացմանը, որոնք արտացոլված են ԿԳՄՍՆ ռազմավարական քաղաքականության փաստաթղթերում և ոլորտային ծրագրերում:

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ Բելգիայի թագուհու այցը կամրապնդի երկկողմ համագործակցությունը և կբացի նոր հնարավորություններ կայուն զարգացման նպատակների իրականացման համար:

«Մեր ջանքերը հատկապես կենտրոնացած են ներառական և որակյալ կրթության ապահովման, նորարարության և հետազոտությունների խթանման, մշակութային բազմազանության խթանման և երիտասարդության մասնակցության խրախուսման վրա, որոնք բոլորն էլ կայուն զարգացման կարևոր բաղադրիչներ են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Բելգիայի թագուհին իր ելույթում շեշտել է՝ կրթությունը յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է:

«Կրթությունը նպաստում է անհատականության զարգացմանը՝ դառնալով միլիարդավոր մարդկանց ավելի լավ ապագայի բանալին։ Կրթությունն աղքատության և մարգինալացման դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքներից է. Միավորված ազգերի կազմակերպությունը կրթությունը հռչակել է կայուն զարգացման գերակա նպատակներից մեկը, որը պետք է իրականացվի մինչև 2030 թվականը»,- նշել է Բելգիայի թագուհին և հավելել, որ կրթված երիտասարդություն ունենալը հսկայական ներուժ է:

Նրա կարծիքով՝ որակյալ, ժամանակի պահանջներին համապատասխան և բոլորին հասանելի կրթությունը պետք է լինի առաջնահերթություն, քանի որ հանդիսանում է սոցիալական պետության և մարդկային կապիտալի զարգացման հիմքը։

«Հատկապես աղջիկների և կանանց համար կրթությունը նաև կարևոր միջոց է հզորացման և սեռական խտրականության դեմ պայքարի հարցում։ Ես վաղն այցելելու եմ նախադպրոցական հաստատություն՝ ընդգծելու բոլոր երեխաների կրթությունը վաղ փուլում սկսելու կարևորությունը»,-ասել է Բելգիայի թագուհին:

Նրա խոսքով` կրթական համակարգերը վերջին տարիներին հսկայական և բարդ մարտահրավերների են բախվել. օրինակ՝ հինգ տարի առաջ COVID-ը խանգարեց և բազմաթիվ խնդիրներ առաջացրեց, հակամարտության գոտիներում ևս դասավանդման գործընթացի ընդհատումներ են եղել` երիտասարդներին դարձնելով ավելի խոցելի:

Բելգիայի թագուհին անդրադարձել է նաև ուսուցման վրա արհեստական ​​բանականության ազդեցությանը` հիշեցնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. «Տեխնոլոգիան պետք է լինի մեր ծառան, այլ ոչ թե տերը»:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով բարձրաստիճան հյուրին, ներկայացրել է մայր բուհի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու վերջին տարիների ձեռքբերումները։

«ԵՊՀ-ն իր առաքելության շրջանակում լուծում է տարբեր խնդիրներ, որոնք ներառում են որակյալ կրթություն, հետազոտություններ և նորարարություններ, ինչպես նաև հասարակությանը ծառայությունների մատուցում: Որպես Հայաստանի հիմնական ակադեմիական և հետազոտական ​​կենտրոն՝ ԵՊՀ-ն գիտակցում է իր պատասխանատվությունն ու հանձնառությունը կայուն զարգացման սկզբունքների և գաղափարների խթանման գործում, մասնավորապես՝ կրթական և հետազոտական ​​գործունեության միջոցով»,- ասել է ԵՊՀ ռեկտորը։

Երևանի պետական համալսարանում կայացած հանդիպման ընթացքում Հովհաննես Հովհաննիսյանը համալսարանի ուսանողների, դասախոսների, ինչպես նաև աշխատակիցների անունից Բելգիայի թագուհուն հանձնել է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի հուշադրամ։

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպումից հետո Երևանի պետական համալսարանի ռեկտորի աշխատասենյակում անցկացվել է քննարկում, որի ժամանակ Բելգիայի թագուհին ավելի անմիջական քննարկումներ է ունեցել մի քանի ուսանողների հետ։ Այս հանդիպումը հնարավորություն է տվել ծանոթանալու ուսանողների գաղափարներին և կարծիքներին, ինչպես նաև խոսելու կայուն զարգացման նպատակներին ուղղված նախաձեռնությունների մասին։

ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում Բելգիայի թագուհի Մաթիլդան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Բարձրաստիճան հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ: Նրանք հետևել են նաև Թումոյի երաժշտական նախագիծ «Զրանգի» բենդի կատարումներին։

Որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան՝ Բելգիայի թագուհու աշխատանքային այցը ՀՀ կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը: