«Փոփոխությունները հակասում են ԵԱՏՄ սկզբունքներին»․ ԱԳՆ-ից արձագանքում են վարորդների դժգոհությանը

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Ուշադրություն ենք դարձրել ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխություններին»,- այս մասին Factor.am-ին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից` անդրադառնալով այս օրերին բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների բարձրացրած հարցերին։

Նշենք՝ Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների համար 2025 թվականի հունվարի 1-ից նոր սահմանափակումներ են գործում։ Չաշխատելու նպատակով ՌԴ մուտք գործողները մեկ օրացուցային տարվա ընթացքում չեն կարող գումարային 90 օրից ավելի գտնվել երկրի տարածքում։ Ստացվում է՝ ժամկետը 2 անգամ կրճատվել է։ Բեռնափոխադրում իրականացնողների դեպքում այդ 90 օրը բավականին արագ է լրանում, վարորդները չեն կարողանում անարգել մուտք գործել ՌԴ տարածք։

«Հայաստանյան կողմը խնդիրը մշտապես բարձրացնում է թե՛ երկկողմ շփումների, թե՛ ԵԱՏՄ նիստերի ընթացքում»,-հայտնում են գերատեսչությունից:

Ընդգծվում է՝ մշտապես շեշտվել է նաև, որ փոփոխությունները հակասում են ԵԱՏՄ սկզբունքներին, մասնավորապես՝ աշխատուժի ազատ շարժի կարևորագույն սկզբունքին:

«ԵԱՏՄ հիմնարար փաստաթղթերում հստակ նշված է, որ Միության անդամ բոլոր երկրների քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ, մինչդեռ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, մեր կարծիքով, սահմանում են անհավասար պայմաններ ԵԱՏՄ մյուս երկրների քաղաքացիների համար:

Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- հայտնում են նախարարությունից: Հարցի առնչությամբ ԱԳՆ-ն վարորդներին խորհուրդ է տալիս դիմել ՀՀ իրավասու մարմիններին, թե որ մարմինների մասին է խոսքը՝ չի նշվում։

Factor TV-ի հետ զրույցում վարորդներն ահազանգել են՝ իրենց արտաքսման վտանգ է սպառնում․ «Կոնկրետ էս պահին ես էդ խնդրի մեջ եմ, էդ խնդրի առաջ եմ կանգնած։ Իմ 180 օրնա լրացել, ՌԴ-ում իմ քարտերը բլոկ են արել, չեմ կարողանում օգտագործել, Ռուսաստան գնալս կասկածի տակա։ Կգնամ կամ սահմանը կանցնեմ, կամ էլ զապրետ կլինի»։