«Հայաստանի դեմ գրոհելու ենք այնքան, մինչև Կարապետյանին ազատ արձակեն»․ փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Երևանում ասուլիս էր հրավիրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

«Հայաստանի դեմ գրոհելու ենք այնքան, մինչև Կարապետյանին ազատ արձակեն, քանի դեռ վարչապետ Փաշինյանը քաղաքական բանտարկյալներ է պահում, մենք գրոհելու ենք նրա դեմ և ամեն օր բարձրաձայնելու ենք այդ մասին։ Դրանից ավելի հրատապ հարց միայն Ադրբեջանում պահվող հայ պատանդներին ազատ արձակելն է»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը։

«Ադրբեջանի Կառավարութունը երկու հայ միլիադատերների հետևից է ընկել։ Մեկը՝ Ռուբեն Վարդանյանն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանը։ Բոլորը պետք է հարց տանք՝ ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը Հայաստանում ազատազրկված։ Նա բացարձակապես անմեղ մարդ է և կալանավորվել է, երբ Հայաստանում էր գտնվում հոր քառասունքին մասնակցելու համար, այսինքն՝ քաղաքական ցույց չէր անում։ Ելնելով նրա խոսքերի համատեքստից՝ միանգամայն պարզ է, որ նրա մտքով անգամ չէր անցել ակնարկել Կառավարության տապալումը»,- ասաց Ամստերդամը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում բնակվող հայ գործարար Սամվել Կարապետյանն այս տարվա ամռանը եկել էր Հայաստան՝ հոր մահվան 40-երորդ օրվա արարողությանը մասնակցելու, երբ News.am-ին տված հարցազրույցից հետո ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց։ Այդ օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն քննադատում էր Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, ինչի վերաբերյալ Սամվել Կարապետյանը այսպիսի կարծիք էր հայտնել։

«Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- հարցազրույցի ժամանակ նշել էր գործարարը։

Մինչդեռ սկզբնապես լրատվամիջոցը գրել էր, թե Կարապետյանն ասել է. «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Սակայն հարցազրույցի մեջ բացակայում էր «միջամտել» բառը։ Կարապետյանի խոսքն իրավապահների կողմից գնահատվել է որպես իշխանությունը զավթելու կոչ և Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։

Կարճ ժամանակ անց Կարապետյանին առաջադրվել է նաև հարկեր թաքցնելու մեղադրանք, իսկ օրեր առաջ նրա մեղադրանքը լրացվել և փոփոխվել է։ Այժմ նրան մեղադրում են փողերի լվացման մեջ։

Այսօր Հակակոռուցիոն դատարանում նշանակված է նրա խափանման միջոցի գործով նիստ․ Քննչական կոմիտեն միջնորդել է ևս երկու ամիս կալանքի տակ պահել Կարապետյանին։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին և քննվելու է այսօր երեկոյան։

Կարապետյանի փաստաբան Ամստերդամի համոզմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած Հայաստանը խախտել է Կարապետյանի՝ նույն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները։

Փաստաբանը հիշեցրեց, որ Կարապետյանի հարցազրույցից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի գրառում է կատարել Facebook-ի իր էջում։

«Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել», «Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահա՛կ»,- գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաստաբանը վարչապետի այս հայտարարությունները գրոհ որակեց ու նշեց, որ դրանք բավական են՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում որակելու համար։ Այսպիսով՝ ըստ Ամստերդամի՝ խախտվել է ՄԻԵԿ 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը, համաձայն որի՝ Կոնվենցիայով թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են:

Փաստաբանը դիտարկեց, որ մինչև Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքը և դրա համար նրան իշխանությունը զավթելու կոչ հնչեցնելու մեղադրանք ներկայացնելը Կարապետյանը Հայաստանում քննվող որևէ տնտեսական հանցագործության վերաբերյալ գործով անգամ վկայի կարգավիճակով չի հարցաքննվել, ու հանկարծ դարձել է մեղադրյալ։

«Հանկարծ մի իրեն շատ ապահով չզգացող վարչապետ, հստակորեն վախեցած պետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու, որը կրոնական ծեսի է մասնակցում հոր հիշատակին, ապա՝ բիրտ ռեժիմի կողմից նրան բանարկում են»,- ասաց Ամստերդամը՝ պնդելով, որ Կարապետյանին շինծու մեղադրանք է ներկայացվել։

«Վարչապետը պարբերաբար խախտում է ՄԻԵԴ կոնվենցիան, եկեղեցուն վերաբերող հարցերում չոզոքություն չպահպանելով»,- ասաց փաստաբանը՝ պնդելով, որ Հայաստանը ոչ միայն ՄԻԵԿ 18-րդ հոդվածն է խախտել, այլ նաև 9-րդ և 10-րդ հոդվածները, որոնցով երաշխավորվում են կրոնական ու արտահայտնվելու ազատությունների իրավունքները։ Փաստաբանը հայտարարեց, որ իրենք դիմելու են միջազգային հարթակներ՝ պահանջելով «Հայաստանին դատապարտել քաղբանտարկյալներ պահելու համար»։

«Ամոթալի է, որ պետությունը զբաղված է այսպիսի պայմանագրային քրեական հետապնդումներով։ Բայց ես ցանկանում եմ շատ հստակ ասել, որ Հայաստանի կառավարության կողմից այս անվայելուչ վարքագիծը չի կարող կենսունակ լինել, և մենք այս դեպքը ոչ միայն միջազգային ատյաններ ենք հասցնելու, այլ նաև բոլոր նրանց ականջին,ովքեր ի վիճակի են ազդեցություն գործադրել այս իշխանութան վրա, որպեսզի ազատեն քաղաքական բանտարկյալներին»,- ասաց Ամստերդամը՝ համոզմունք հայտնելով, որ Կառավարությունը փորձում է փչացնել Կարապետյանի վարկանիշը գալիք ընտրություններից առաջ։

«Ես աշխարհում ամենուր աշխատել եմ, Ուգանդայում եմ ընդդիմությանը ներկայացրել, հիմա Տանզանիայի ընդդիմությանն եմ ներկայացնում, և, ինձ թվում է՝ նույնիսկ տանզանացիները կամաչեին Կարապետյանի գործի պես դատական գործ ունենալ։

Անդրադառնալով կաթողիկոսին եկեղեցուց հեռացնելու մասին Փաշինյանի հայտարարություններին՝ Ամստերդամը նշեց, որ Մոլդովայում եղել է նման նախադեպ, սակայն միջազգային իրավունքն աներկբայորեն վկայում է, որ կառավարությունը պետք է կրոնական հարցերում պահպանի չեզոքություն։

«Ես հրեա եմ, բայց Հայ եկեղեցու մասին արդեն այնքան բան գիտեմ, որ հասկանամ, թե ինչ է նշանակում «առաքելական» բառը, որ հասկանամ՝ աշխարհիկ առաջնորդը չի կարող ներգրավված լինել կաթողիկոսի ընտրության հարցում, այլապես այդ եկեղեցին առաքելական չէր կոչվի»,- ասաց փաստաբանը։

Նա նաև ակնարկեց, որ ՀՀ կառավարությունը «գրոհ է կազմակերպել եկեղեցու դեմ»։

«ԼՂՀ իրադարձություններից անմիջապես հետ եկեղեցու վրա գրոհել․ այստեղ մի բան կա։ Այստեղ ես հայտարարություն չեմ անի, բայց խորանալու եմ և լրագրողերին նույնպես խորհուրդ եմ տալիս հետաքրքրվել այդ պատճառահետևանքային կապի մեջ»,- ասաց փաստաբանը։

Արաքս Մամուլյան