Արհեստական բանակությունը կանխորոշում է Հայաստանի ապագան․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, որը կրում է «Արհեստական բանականության անատոմիա» խորագիրը:

Գագաթնաժողովին ներկա են եղել Հայաստանի և աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական ու նորարարական առաջնորդները։

Վարչապետը ողջունել գագաթնաժողովի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել հրավերի համար և ընդգծել, որ կարևորում է նման միջոցառումները տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վերաբերմունք և ընկալում ձևավորելու առումով: «Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում այսօր տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքի ձևավորման փուլ է, և տեխնոլոգիաների օգտակարության գործակիցն ավելացնելու ճանապարհին շատ կարևոր է տեխնոլոգիաների նկատմամբ ճիշտ ընկալում և վերաբերմունք ձևավորել հանրության շրջանում և դրանց օգտակար գործակիցը հասանելի դարձնել մարդկանց»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, տեխնոլոգիա երևույթը՝ որպես էություն և բովանդակություն, քաղաքակրթությանն ուղեկցող մշտական գործընթաց է, և տեխնոլոգիաների զարգացումն էլ անընդհատ գործընթաց է։ Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է. «Տեխնոլոգիաները եղել են, կան և շարունակելու են մնալ մարդու կյանքը լավացնելու, բարեկեցության աստիճանը բարձրացնելու միջոց և այդպիսին եղել էլ են միշտ, չնայած՝ մենք հիմա ասում ենք, որ տեխնոլոգիաները բերում են մարտահրավերներ և սպառնալիքներ, բայց այս երևույթը նույնպես նորություն չէ։ Բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են սպառնալիքներ և մարտահրավերներ»:

Կարևորելով հնչած այն միտքը, որ արհեստական բանականությունը և ընդհանրապես տեխնոլոգիաների հետ առնչությունները կանխորոշում են Հայաստանի Հանրապետության ապագան՝ վարչապետը հավելել է, որ այդ պնդումը նույնքան ճշմարիտ է հնչում աշխարհի բոլոր երկրներում: «Կարծում եմ, ակնհայտ է, որ մեր Կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը: Վերջերս առիթ ունեցել եմ, այսօր էլ շատ պատեհ եմ համարում պարզաբանել, թե որոնք են այն գործիքները, որոնցով Կառավարությունն աջակցում է և ռազմավարական ընկալում ունի տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու առումով։ Ես կարող եմ հիշատակել առաջին երեք քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Բայց հարց է ծագում, թե ինչ է պետք անել և ինչ է պետք ունենալ լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ և քաղաքականություններ մշակելու և ունենալու համար։ Կարծում եմ՝ այստեղ էլ պատասխանը նույն է։ Երեք բան է անհրաժեշտ՝ կրթություն, կրթություն և էլի կրթություն։

Այստեղից էլ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է անհրաժեշտ լավ կրթական համակարգ ունենալու համար: Լավ կրթական համակարգի համար էլ նույն բանն է անհրաժեշտ՝ լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ և կարգավորումներ: Հույս ունեմ՝ արդեն պարզ է նաև, թե մեր տեսակետից ինչ է պետք ունենալ կրթական ոլորտում լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ և կարգավորումներ ունենալու համար: Եվ այստեղ էլ մեր պատասխանը հետևյալն է. Առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն և երրորդը՝ կրթություն»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այս եզրակացության եկել են ունեցած պրակտիկ փորձից:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սրա մեջ, իհարկե, կա քաղաքական կարգախոս և քաղաքական ընկալում, բայց այս քաղաքական կարգախոսը, ընկալումը և ռազմավարությունը մեզ համար կյանքի հետ առնչվելու, փորձի արդյունքում ձեռք բերված իմացության արձանագրում է: «Իհարկե, նման դեպքերում շատերն ասում են և փորձում լրացնել կամ հարցադրում անում, թե կարծես մենք մոռացանք մեկ ուրիշ կարևոր բան, և խոսքը փողի մասին է։ Իհարկե, փողը շատ կարևոր է, բայց ես էլի ուզում եմ անդրադառնանք հարցին: Իսկ ի՞նչ է հարկավոր փող ունենալու համար: Կառավարությունն այս հարցին էլ ունի երեք պատասխան. Առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն: Իհարկե, դեմ չեմ, գուցե եղել են ժամանակներ, որ այս հարցին կարելի էր ուրիշ երեք պատասխան տալ, օրինակ՝ նավթ, գազ, ոսկի: Բայց հիմա նույնիսկ փող ունենալ-չունենալու հարցը, աշխատանք ունենալ-չունենալու հարցը, բարեկեցություն ունենալ-չունենալու հարցը, մեր ընկալմամբ, ունի երեք պատասխան. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն: Ընդհանրապես, երբ շատ է խոսվում նաև աշխատանքի շուկայում մրցունակության, բարեկեցության մասին, համոզված եմ՝ նկատել եք, որ մենք այդ բոլոր հարցերին այս նույն պատասխանն ենք տալիս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում վարչապետն ընդգծել տեխնոլոգիական ոլորտի ներդրումը և նշել, որ այն նոր դրսևորում է ստանում հանրակրթության ոլորտում: «Ես համոզված եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, որն ապահովելու է մեր պետության զարգացմանը, անվտանգությանը, բարեկեցությանը, հարատևությանն անհրաժեշտ երեք հիմնական նախապայմանները. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն»,- իր խոսքն ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:

Գագաթնաժողովին որպես հատուկ հյուր հանդես է եկել Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը, ով 2025 թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է։ Գագաթնաժողովը հյուրընկալել էր նաև՝ Flagship Pioneering-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Moderna ընկերության համահիմնադիր և խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին, Flagship Pioneering կենսատեխնոլոգիական ընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահ և ռազմավարական խորհրդատու Անդրե Անդոնյանին, Picsart-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանին, Alexandrea Winery-ի հիմնադիր Ադամ Կաբլանեանին, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում Nokia շարժական ցանցերի ուղղության տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչին, Plug&Play Tech Center-ի խորհրդատու Թեոդորա Պրեդային, Cognaize-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Վահե Անդոնյանսին և Seaside Startup Summit-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին։