ՀԵՏՔ-ը դատի է տվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին

Լուրեր

27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հետաքննական լրագրողներ» հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ ․ պահաջում է Ավինյանին պարտավորեցնել սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Tigran Avinyan / Տիգրան Ավինյան», «Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality» օգտատերերի էջերում, գրառում կատարել հետևյալ բովանդակությամբ․

«Հերքում՝ «Հետքի» մասին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ․

«Ես՝ Տիգրան Ավինյանս, 15.09.2025 թվականին մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակային տեղեկություններ եմ հայտնել այն մասին, որ մամուլում կա ահռելի ծավալի սև փողի շրջանառություն, ահռելի ծավալի կոռուպցիայի մակարդակ, ինչպես նաև այն, որ 7 տարի շարունակ մանիպուլյատիվ բնույթի հոդվածներ են հրապարակվել իմ մասին և այդ ամենը վերագրել եմ «Հետք» թերթին: Հրապարակայնորեն հայտնում եմ, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, որի համար ներողություն եմ խնդրում»:

Լրատվամիջոցը նաև պահանջում է հերքման տեքստը սոցիալական հարթակի վերը նշված էջերում բոլորի համար հրապարակային պահել առնվազն 30 օր, իսկ սոցիալական ցանցերի էջերում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Տիգրան Ավինյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հերքման նույն տեքստը և վճռի եզրափակիչ մասը հրապարակել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ բոլորի համար հրապարակային պահելով առնվազն 30 օր։

Բացի այդ՝ լրատվամիջոցը պահանջում է Տիգրան Ավինյանից հօգուտ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բռնագանձել 1.000.000 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։

Գործը մակագրվել է դատավոր Անուշավան Մուշեղյանին։

Արաքս Մամուլյան