Պապիկյանը հանդիպել է AUSA ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքականություն
13.10.2025 | 22:28AUSA միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Պապիկյանը։



