Որ ուժերն են ուզում կառավարել երկիրը․ թեժ մրցապայքար՝ ընտրություններից շուրջ 10 ամիս առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

2026-ի խորհրդարանական ընտրություններին ավելի քան կես տարի ժամանակ կա, բայց Հայաստանի քաղաքական դաշտում արդեն պայքարը մտել է թեժ փուլ։ Նոր ուժեր են ձևավորվում, վերադասավորումներ են տեղի ունենում․ մինչ այս հայտնի հիմնական խաղացողներից զատ՝ վարչապետ դառնալու ցանկություն է հայտնել երկու գործիչ։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նախորդ շաբաթ հայտնեց «Միասնության թևեր» նախաձեռնության հիմնադրման մասին, որն առաջիկայում կուսակցություն է դառնալու։ Թաթոյանից զատ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացրել նաև նախկին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նա «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիրներից է։

Հունվարին վարչապետի իրենց թեկնածուին կներկայացնի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը։ Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, կտրուկ փոփոխություններ է խոստանում իրենց ուժի՝ իշխանության գալու պարագայում։

Իշխող ՔՊ-ից վերջերս վարչության անդամ ընտրված Ալխաս Ղազարյանը վստահ է՝ «Մեր ձևովին» չի հաջողվի իրենց հեռացնել իշխանությունից։

Նախորդ շաբաթ հրավիրած ասուլիսում սոցիոլոգիական տվյալներ վկայակոչելով՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն էլ որոշակի կանխատեսումներ արեց՝ առանց մատնանշելու հարցումների հեղինակներին։ Ըստ նրա՝ բացի ՔՊ-ից՝ ևս երկու ուժ է անցնելու խորհրդարան։ Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանը չէր տվել Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի անունը։ Հանրապետականը, ի դեպ, այս փուլում ոչ թե հերթական ընտրություններին մասնակցելու մասին է խոսում, այլ Փաշինյանին անվստահություն հայտնելու։ Ինքը՝ Քոչարյանը, կարծում է, որ Գյումրիի սցենարը հաջողված էր, որը կարելի է դիտարկել նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Այսօր էլ այդ միտքը կրկնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիմնավորելով, թե Նիկոլ Փաշինյանին չսիրողները շատ են։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, նորաստեղծ ընդդիմադիր ուժերին առաջարկ ունի։

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի կանխատեսմամբ՝ երեք, լավագույն դեպքում՝ չորս ուժ շանս ունի տեղ զբաղեցնելու խորհրդարանում։ Նա չի բացառում ենթադրյալ գործարքը մեծ և փոքր ընդդիմադիր ուժերի միջև։

Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2026 թվականի հունիսի 7-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան