Բաքվի դատարանում, իբր, Հայաստանի ԶՈՒ-ի գաղտնի փաստաթղթեր են ներկայացվել

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ներկայացվել են տարբեր փաստաթղթեր, այդ թվում, իբր, Հայաստանի զինված ուժերին պատկանող մի շարք գաղտնի փաստաթղթեր: Դատարանում ցուցադրվել են  նաև այդ փաստաթղթերի լուսանկարները: Դրանք, իբր, ապացուցում են, որ Հայաստանի զինված ուժերի տարբեր կառույցներին, ինչպես նաև Արցախի բանակին տրվել են տարբեր ռազմական առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեին Արցախի տարածքում։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի 2016 թվականի մայիսի 4-ի գաղտնի հրամանը, օրինակ, բացահայտում է, թե «ինքնահռչակ կազմավորման բանակի հրամանատարին հրամայվել է «6-րդ պաշտպանական շրջանի» հակատանկային խրամատները հողաշերտով հագեցնել և օգտագործել որպես միջանկյալ խրամատներ ու պաշտպանական գիծ, ​​միացնել և ամրապնդել «9-րդ պաշտպանական շրջանի» հակատանկային խրամատները, ինչպես նաև քողարկել մարտական ​​​​շարքում գտնվող միջոցները»։

Դատարանում ցուցադրվել է նաև, իբր, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գնդապետ Վ.Սարգսյանի համատեղ գաղտնի հրամանը մարտական ​​առաքելության մասին, որը կազմվել է Երևանում 2016 թվականի դեկտեմբերի 24-ին, թիվ 016 համարով։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ գաղտնի փաստաթղթից հետևում է, թե հրաման է տրվել 2017 թվականի հունվարի 10-14-ը կազմակերպել 24-րդ հատուկ նշանակության առանձին ռադիոտեխնիկական գնդի աշխատանքային խմբի ուղևորություն՝ Երևան-Ստեփանակերտ-Մարտակերտ-Մատաղիս-Ստեփանակերտ-Երևան երթուղով՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տարածքի ուսումնասիրության և ԼՂ բանակի ռադիոէլեկտրոնային ստորաբաժանումների դիրքերի գոտիների ընտրության նպատակով, և այդ հրամանի կատարման վերահսկողությունը վստահվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի