Պատերազմում 5000 զոհ տված երկրի ղեկավարի ձվածեղ եփելը, սրտիկ անելը չեմ հասկանում․ գիշերը չպիտի քնի՝ քանի 23 պատանդ կա․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Օրերս Բաքվի դատարանը հայերի դեմ գործի քննության շրջանակում «փաստաթղթեր» են հրապարակել պատերազմին ՀՀ-ի կողմից իբր վարձկաններ ներգրավելու վերաբերյալ։ Նշվել է, թե դա, իբր, կատարվել է կառավարության ու սփյուռքի կազմակերպությունների կողմից։ Ռուբեն Վարդանյանին 10-յակից ավելի հոդվածներով են մեղադրանքներ առաջադրվել։ Վերջին նիստերից մեկում Ռուբեն Վարդանյանը պահանջել էր դատարանից հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, Ադրբեջանում Կարմիր Խաչի կոմիտեի ներկայացուցիչներին, սակայն դիմումը մերժվել է այն հիմնավորմամբ, որ հարցաքննության ենթակա չեն, քանի որ կապ չունեն մեղադրանքի հետ։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը  Factor TV-ի հետ զրույցում վստահություն է հայտնում, որ անհրաժեշտ է հիմք չընդունել և կասկածով վերաբերվել Բաքվի լրատվամիջոցների հաղորդած տեղեկություններին՝ այս դատավարություն կոչված երևույթների հանդեպ։ Ըստ նրա՝ Ադրբեջանի նպատակը «հիմնավորումներ գտնելն է, թե իբր Հայաստանը օկուպանտ երկիր է»։ Թանդիլյանը դժգոհ է պարոն Վարդանյանին և մյուս գերիներին վերադարձնելու իշխանության ջանքերից․ «Չեմ հավատում, որ Փաշինյանը Թրամփին խնդրել է Ռուբեն Վարդանյանին վերադարձնել Բաքվից, քանի որ նրանց վերադարձով շահագրգիռ չէ։ Փաշինյանը Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունքներ է փորձում տալ, նա շահառու է, որ Վարդանյանը պահվի Բաքվի բանտում։ Գերիները վերադարձի շանս կա իշխանափոխության դեպքում։ Ադրբեջանը մեր դեմ պատերազմ է վարում, քանի դեռ վերջին գերին չի վերադարձվել Հայաստան»,- ասաց Մանե Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը չի թաքցրել Ռուբեն Վարդանյանի կապը «Ապրելու երկիր» կուսակցության հետ։ Այս ուժը չի դադարեցրել կուսակցության գործունեությունը՝ չնայած Վարդանյանը գերեվարված է։ Իսկ ո՞րն է «Ապրելու երկիր» կուսակցության և ԱԺ ընդդիմության միջև տարբերությունը․ «Ակնհայտ է մեր և ԱԺ ընդդիմության տարբերությունը, այս իշխանությունը հետևանք է նախորդների կոռուպցիայի, սխալ կառավարման»,- արձագանքում է Թանդիլյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան