Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների նախագահները խոսել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Եվրասիայի կարևոր տրանսպորտային օղակ՝ ծառայելով տարածաշրջանում համագործակցությանը և առաջընթացին։ Այս  մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան Իսլամաբադում Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների խոսնակների երրորդ եռակողմ հանդիպման բացման արարողության ժամանակ իր ելույթի ժամանակ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ խաղաղությունը, անվտանգությունը և առաջընթացը միմյանց հետ անմիջականորեն կապված գործոններ են։

«Ընթացիկ ժամանակահատվածում, երբ մենք նշում ենք 44-օրյա պատերազմի 5-ամյակը, Ադրբեջանը կրկին հաստատում է դա իր գործունեությամբ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նա նշել է, թե, իբր, պատերազմից անմիջապես հետո հենց «հաղթանակած Ադրբեջանն է հանդես եկել խաղաղության նախաձեռնությամբ, առաջ քաշել խաղաղության հիմնական սկզբունքները և խաղաղության պայմանագրի նախագիծը»։ Գաֆարովան ասել է, թե երկկողմ բանակցությունների արդյունքում այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները՝ ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ, նախաստորագրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Նշվել է, որ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը համատեղ հայտարարություն են ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ։ Հաստատվել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման կարևորությունը։

Խեղաթյուրելով փաստաթղթերի բովանդակությունը՝ Գաֆարովան նշել է, թե Վաշինգտոնում կայացած հանդիպման հիմնական արդյունքներից մեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։

««Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» իրականացմամբ Զանգեզուրի միջանցքը կդառնա Եվրասիայի կարևոր տրանսպորտային օղակ՝ ծառայելով մեր տարածաշրջանում համագործակցությանը և առաջընթացին»,- ասել է նա։

Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշն էլ հայտարարել է, թե «30-ամյա անարդարությանը վերջ դնելով՝ Ադրբեջանն ազատագրել է իր օկուպացված տարածքները և Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները հասցրել առաջադեմ փուլի»։ Նա ընդգծել է, որ «Հարավային Կովկասում դրական փոփոխությունները և Զանգեզուրի միջանցքի գոյությունը ոչ միայն թույլ են տալիս տարածաշրջանի երկրներին զարգացնել ավելի սերտ տնտեսական, քաղաքական և մարդասիրական կապեր, այլև բացում են հնարավորություններ, ինչպիսին է Միջին միջանցքի ռազմավարական ամրապնդումը»։

Քուրթուլմուշն անդրադարձելէ  նաև տարածաշրջանում տրանսպորտային, հաղորդակցության, էներգետիկայի և առևտրի ցանցերը ամրապնդելու համար համատեղ նախագծերի կարևորությանը։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան, ադրբեջանցի ու թուրք որոշ պաշտոնյաներ շարունակում են միջանցք եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով նաև ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի