Կանխվել է սպանության նախապատրաստության դեպք. երկու անձ կալանավորվել է

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

Քաղաքացին սպանությանն ուղղված նախապատրաստական գործողություններ է կատարել, այն է՝ ապօրինաբար իր մոտ պահել է հրազեն, փամփուշտներ և նռնակ, վարձակալել է Ա.Օ.-ին պատկանող տան հարևանությամբ գտնվող առանձնատունը, հետևել վերջինիս տեղաշարժին, կատարել լուսանկարահանումներ, սակայն Ա.Օ.-ն հայտնաբերել է նրան և ընկերների հետ ծեծի ենթարկել․ հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կողմերի միջև ծագած վիճաբանությունից հետո, որն ավարտվել է դանակահարությամբ, Հ.Գ.-ն վրեժխնդիր լինելու նպատակով իր ընկերոջը դրդել է սպանել Ա.Օ.-ին:

Մասնավորապես՝ Տ.Մ.-ն ժամանելով Հայաստան, Հ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ապօրինի ձեռք է բերել և իր մշտական բնակության վայրում պահել գործարանային արտադրության ակոսափող հրազեն, ակոսափող ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, մարտական նռնակ:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Տ.Մ.-ն, Հ.Գ.-ի դրդմամբ, ուղղակի դիտավորությամբ կատարել է Ա.Օ.-ի սպանությանն ուղղված նախապատրաստական գործողություններ, այն է՝ ապօրինաբար իր մոտ պահելով հրազեն, փամփուշտներ և նռնակ, վարձակալել է Ա.Օ.-ին պատկանող տան հարևանությամբ գտնվող առանձնատունը, հետևել վերջինիս տեղաշարժին, կատարել լուսանկարահանումներ, սակայն Ա.Օ.-ն հայտնաբերել է նրան և ընկերների հետ ծեծի ենթարկել:

Այնուհետև, իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, Տ.Խ.-ն Հ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում շարունակել են ապօրինի պահել վերոնշյալ առարկաները՝ Ա.Օ.-ին սպանելու հարմար առիթ փնտրելով, սակայն իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել, քանի որ ՆԳՆ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում կանխվել է հաշվեհարդար կատարելու մտադրությունը, վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են։

Կատարված խուզակությունների ընթացքում հայտնաբերվել է նշված զենք-զինամթերքը:

Տ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (սպանության նախապատրաստությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Հ.Գ.-ի նկատմամբ՝ 46-43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (սպանության նախապատրաստության դրդելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունկավում է»,- ասված է հաղորդագրությունում։