Գազայի վերաբերյալ խաղաղության պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 13-ին Եգիպտոսում՝ առանց «ՀԱՄԱՍ»-ի

Լուրեր

17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
Բոլորը

Ահաբեկչական «ՀԱՄԱՍ» խմբավորումը չի մասնակցի Գազայի հատվածում պատերազմի դադարեցման պայմանագրի ստորագրման արարողությանը։ Այս մասին շաբաթ երեկոյան՝ հոկտեմբերի 11-ին, dpa գործակալությանը հայտնել են կազմակերպության ներկայացուցիչները։

«ՀԱՄԱՍ-ը չի մասնակցի ստորագրման գործընթացին։ Արարողությանը ներկա կլինեն միայն միջնորդները, ինչպես նաև ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներ»,- ասել են նրանք։

Բացի ԱՄՆ-ից և Եգիպտոսից, կողմերի միջև միջնորդական գործընթացում մասնակցել է նաև Կատարը։ Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը ուղիղ բանակցություններ չեն վարել։

Հոկտեմբերի 11-ին Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարեց, որ հոկտեմբերի 13-ին նախատեսում է Կարմիր ծովի ափին գտնվող Շարմ էլ Շեյխ զբոսաշրջային քաղաքում անցկացնել միջազգային «խաղաղության գագաթնաժողով», որի ընթացքում նախատեսվում է ստորագրել «Գազայի պատերազմի ավարտի մասին պայմանագիրը»։ Նախնական համաձայնությունը Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև ստորագրվել էր անցած շաբաթ՝ հենց Շարմ էլ Շեյխում։

Եգիպտոսի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ գագաթնաժողովի համանախագահները լինելու են ԱՄՆ-ի և Եգիպտոսի նախագահները՝ Դոնալդ Թրամփն ու Աբդել Ֆաթահ աս Սիսին։ Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովին կմասնակցեն աշխարհի մոտ 20 առաջնորդներ։ Նրանց թվում է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, հայտնում է AFP գործակալությունը։ dpa-ի տեղեկացմամբ՝ հրավեր է ուղարկվել նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին։

Հրադադարի ռեժիմը Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ի կեսօրին։ Գազայի հարցով Թրամփի մշակած և երկու կողմերի կողմից ընդունված ծրագրի առաջին փուլը նախատեսում է մնացած իսրայելցի պատանդների ազատ արձակումը՝ փոխարենը ազատ արձակելով պաղեստինցի բանտարկյալների։

Ըստ համաձայնության՝ բոլոր 48 պատանդների ազատ արձակումից հետո Իսրայելը կազատի մոտ 250 պաղեստինցու, որոնք դատապարտված են ցմահ, ինչպես նաև մոտ 1700 այլ կալանավոր, որոնք ձերբակալվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո։ Պայմանագիրը նաև նախատեսում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) զորքերի դուրսբերում՝ համաձայնեցված գծով Գազայում, ինչպես նաև հումանիտար օգնության մատակարարում այդ հատված։

Ինչպես ավելի վաղ նշել էր Դոնալդ Թրամփը, պատանդների ազատ արձակումը նախատեսվում է հոկտեմբերի 13-ին, և նա կարող է անձամբ ներկա լինել այդ պահին։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «ՀԱՄԱՍ» շարժման հարձակումը Իսրայելի վրա դարձավ Մերձավոր Արևելքում հակամարտության սրացման մեկնարկային կետը։ Այդ օրը զինյալները հրթիռակոծել էին Իսրայելը, ներխուժել նրա տարածք և իրականացրել ժամանակակից Իսրայելի պատմության ամենախոշոր սպանդը խաղաղ բնակչության նկատմամբ՝ սպանելով մոտ 1200 մարդու։ Նրանք նաև առևանգել էին շուրջ 250-ին և տեղափոխել Գազայի հատված։ Ավելի ուշ նրանց մի մասը փոխանակվել կամ ազատ էր արձակվել, իսկ մի մասն էլ զոհվել է։

Ի պատասխան՝ Իսրայելը պատերազմ հայտարարեց «ՀԱՄԱՍ»-ին։ Գազայի հատվածում իրականացված ցամաքային գործողությունների և ռմբակոծությունների հետևանքով, ըստ «ՀԱՄԱՍ»-ի վերահսկողության տակ գտնվող առողջապահության նախարարության տվյալների, զոհվել է ավելի քան 67 հազար պաղեստինցի, իսկ ավելի քան 169 հազարը՝ վիրավորվել։ Սակայն չի նշվում, թե ինչպես է կազմվել այս վիճակագրությունը․ օրինակ՝ պարզ չէ, թե սպանվածների թվում քանի իսլամիստ զինյալ է եղել, կամ արդյոք հաշվարկվել են հիվանդանոցներում բնական պատճառներով մահացածները։

Սեպտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնում ընդունելով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, ներկայացրեց Գազայի հատվածի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը, որին Նեթանյահուն համաձայնություն տվեց։ Հոկտեմբերի սկզբին «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչները ևս մասնակի համաձայնություն տվեցին ներկայացված կետերի մի մասին։ Առաջին բանակցային փուլը Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև՝ միջնորդների միջոցով, տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին Եգիպտոսում։