Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն որպես խորհրդատու և փորձագետ իր մասնակցելու է «Մեր ձևով» տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տնտեսագետ, տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն որպես փորձագետ և խորհրդատու իր մասնակցությունն է ունենալու «Մեր ձևով» տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին: Այսօր շարժման առաջին հաշվետու ժողովին հրապարակվեց նրա ուղերձը:

«Արհեստական բանականությունը կարող է դառնալ Հայաստանի համար տնտեսական առաջընթացի շարժիչ ուժը»,- ուղերձում ասում է Աճեմօղլուն:

Խոսելով ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մասին՝ Աճեմօղլուն կարևորել է գույքային իրավունքի պաշտպանության և օտարերկրյա ներդրողների համար վստահելի ու ապահով միջավայր ստեղծելու հանգամանքը:

Նշենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Աճեմօղլուն պատրաստականություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ տնտեսության վերականգնման և զարգացման գործում, ու այժմ, փաստորեն, նա հայտարարում է ընդդիմադիր շարժմանը միանալու մասին: