«Խեղդվում էի, ծխից արթնացա, գնում եմ Նուբարաշենից»․ աղբավայրի հրդեհը խաթարել է բնակիչների կյանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Բոլորը

Նուբարաշենի աղբավայրի մոտ թաղամասերի բնակիչներն այլևս չեն դիմանում։ Աղբավայրի ծուխը երևում է Երևանի գրեթե բոլոր կետերից։ Հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 9-ին ժամը 23։53-ին: Factor TV-ի հետ զրուցած բնակիչներից շատերն են ասում՝ ճար լինի՝ կհեռանան Նուբարաշենից։

Խեղդող ծխի հոտից արթնացած բնակիչները խնդրում են քայլեր ձեռնարկել, փրկել իրենց այս իրավիճակից։ Առավել անհանգստացած են քրոնիկ առողջական խնդիրներ ունեցողները։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր առավոտյան այցելել էր այրվող աղբավայրի տարածք։ Քաղաքապետը տեղեկացրել է, որ աղբավայրի տարածքում համայնքի և փրկարար ծառայության 19 հատուկ տեխնիկա է աշխատում, սահմանվել է հերթապահություն։

Ավինյանը աղբավայրից աշխատասենյակ վերադառնալուց հետո ուղիղ եթերում ուշագրավ հայտարարություն է արել։ Ըստ քաղաքապետի՝ աղբավայրը դիտավորյալ են հրկիզել։

Բայց բնակչները խնդրի վերջնական լուծում են ակնկալում՝ միաժամանակ հիշելով, որ նախընտրական շրջաններում տարբեր իշխանություններից են խոստումներ լսել, բայց արդյունք չեն տեսել։

Աղբավայրի ծուխն այնքան ուժգին է, որ ոչ միայն Նուբարաշենում ապրողների, այլ նաև այդ ճանապարհով երթևեկողների համար է խնդիրներ առաջացնում։ Այսօր արձանագրեցինք, որ ճանապարհին տեսանելիությունը ծխի պատճառով գրեթե բացակայում էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան