Ուրուգվայը Հայաստանի լավագույն բարեկամ երկրներից է. Ռուբինյանը՝ դեսպանին
Քաղաքականություն
10.10.2025 | 16:03
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:
«Ողջունելով դեսպանին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ուրուգվայը Հայաստանի լավագույն բարեկամ երկրներից է»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը, մի շարք ոլորտներում փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր։