Հողատարածքների ապօրինի օտարման և փողերի լվացման համար մեղադրվող Ղազարավանի նախկին ղեկավարը վերականգնել է համայնքին պատճառած վնասը․ ՀԿԿ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Ղազարավան համայնքի նախկին ղեկավարը 2018 թվականին ձևական աճուրդներ է կազմակերպել ու գյուղատնտեսական նշանակության 4 հողատարածք օտարել է տարբեր անձանց․ հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2011-2021թթ. ընկած ժամանակահատվածում Հողատարածքների ապօրինի օտարման և փողերի լվացման մեջ մեղադրվող Ղազարավան համայնքի նախկին ղեկավարի կողմից համայնքին պատճառված վնասը վերականգնվել է․ ՀԿԿի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքին պատկանող՝ 0.1333 հա, 0.3670 հա, 0.2887 և 9.750 քմ մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողատարածքները մատչելի պայմաններով ձեռք բերելու և դրանց պատկանելությունը թաքցնելու հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2018 թվականին կազմակերպել և անցկացրել է ձևական աճուրդներ:

Մասնավորապես՝ ձևական աճուրդների արդյունքում ձեռք բերված հողատարածքները հետագայում այլ անձի անունով անվանափոխելու շուրջ համայնքի ղեկավարը պայմանավորվածություն է ձեռք բերել իր ընկերոջ և ազգականի հետ, ովքեր մասնակցել են աճուրդներին և ճանաչվել հաղթող: Այնուհետև համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կազմվել են իրականում չկայացած աճուրդների վերաբերյալ կեղծ արձանագրություններ, որոնց հիման վրա համայնքի ղեկավարը հողամասերը վաճառել է իբր հաղթող ճանաչված՝ վերը նշված երկու անձանց՝ անշարժ գույքերը դուրս բերելով համայնքի գույքային ֆոնդից:

Այնուհետև համայնքի ղեկավարը, ցանկանալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռքբերված և փաստացի իր կողմից տնօրինվող հողատարածքների իրական բնույթն ու ծագման աղբյուրը, դրանցից 0.3670 հա և 0.2887 քմ մակերեսներով հողատարածքները՝ ձևական աճուրդով ձեռք բերվելուց շուրջ 20 օր անց կատարված առուվաճառքի պայմանագրերով օտարել է տարբեր անձանց, իսկ 0.1333 հա մակերեսով հողատարածքը 2022 թ. կնքված ձևական առուվաճառքի պայմանագրով փոխանցել է իր ընտանիքի անդամին: Հետագայում 9.750 քմ մակերեսով հողատարածքը 2019 թ. սեպտեմբերին բաժանել է հինգ մասերի, որոնցից չորսը նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են իր մտերիմներին, իսկ մնացած՝ մեծ մակերեսով հողատարածքը ձևական առուվաճառքի պայմանագրով փոխանցվել է իրեն, որի արդյունքում պաշտոնատար անձը փաստացի ձեռք է բերել հիշյալ հողամասերը տնօրինելու և օգտագործելու հնարավորություն:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի օժանդակությամբ 2006 թ. ձևական աճուրդների միջոցով 6800 քմ և 35.000 քմ հողատարածքներ են օտարվել նաև նրա հոր կողմից, ով նշված ժամանակահատվածում զբաղեցրել է նույն համայնքի ղեկավարի պաշտոնը:

Արդյունքում՝ համայնքի հաշվեկշռից դուրս են բերվել և հետագայում հոր ու որդու փաստացի տնօրինմանն անցել ընդհանուր 59.440 քմ մակերեսով հողատարածքներ, որոնցից որպես պետությանը պատճառված վնաս համայնքի նախկին ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համայնքին վերադարձնել 43.257 քմ մակերեսով հողատարածքը, իսկ մնացած հողատարածքների մասով պետական բյուջե վճարել է դրանց շուկայական արժեքները՝ 10.520.000 ՀՀ դրամ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ղազարավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 190-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՀԿԿ-ի տարածած հաղորդագրությունում։