Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հիմնական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր կլինի 7 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է բնակչության հաշվառման կարգի վերաբերյալ Կառավարության որոշում ընդունել։

Ըստ հիմնավորման՝ այս իրավական լիազորությունը նպատակ ունի ապահովելու ՀՀ բնակչության պետական ռեգիստրի արդյունավետ և միասնական գործառույթը՝ ստեղծելով հստակ և գործնական կարգավորումներ, որոնք թույլ կտան ապահովել բնակչության տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը և արդիականությունը։

7 օրվա պարագայում պահանջը հնարավորություն է տալու պետությանը ունենալ ճշգրիտ պատկեր երկրի բնակչության տարածքային բաշխվածության վերաբերյալ։

Կարգով կհստակեցվի նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի բնակվող քաղաքացիների հաշվառման հետ կապված հարաբերությունները։ Կգործարկվի նաև բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանը։

Նախագծում նշվում է, որ անձը կկարողանա հաշվառվել միայն մեկ հիմնական հասցեում։ Հիմնական հասցեն այն վայրն է լինելու, որտեղ անձն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր։ Քաղաքացին կկարողանա ցանկացած ժամանակ փոխել իր ոչ հիմնական հասցեն՝ հատուկ ստեղծված հարթակի միջոցով։

«Նախագծով ներդրվում է նաև հաշվառման գործընթացի թվայնացված մոդելը՝ ապահովելով անձի ինքնուրույն տվյալների մուտքագրումը տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով։ Այս լուծումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրականացնել իրենց հաշվառման գործողությունները առցանց՝ առանց վարչական բարդ ընթացակարգերի։

Կարգի կարևոր նորույթներից է լինելու այն, որ անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ տվյալ գույքի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից։ Այս դրույթը նպատակ ունի բացառել այն դեպքերը, երբ սեփականատերերի կամ երրորդ անձանց անհիմն անհամաձայնությունը դառնում է խոչընդոտ անձի հաշվառման և փաստացի բնակության իրավունքի իրացման համար»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

ՆԳՆ-ից հայտնում են նաև, որ բնակչության հաշվառման կարգը սերտորեն կապված է հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կարգավիճակի համակարգի ներդրման հետ։ Ըստ նախագծի՝ այն անձինք, ովքեր չեն ունենա մշտական բնակության վայր և չեն կատարի իրենց հաշվառման պարտականությունը կստանան պասիվ կարգավիճակ․ «Այս դրույթը ծառայում է 2 նպատակին՝ մի կողմից ապահովում է ռեգիստրի տվյալների ճշգրտությունը, մյուս կողմից կանխում է պետական ծառայությունների մատուցումը այն անձանց, ովքեր փաստացի դուրս են Հայաստանի բնակչության հիմնական կազմից»։