Սերժ Սարգսյանն է Ռոբերտ Քոչարյանին դարձրել «քաղաքական դիակ», Փաշինյանը վերակենդանացրել է՝ մեր վզին փաթաթել․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Նորայր Նորիկյանն արդյո՞ք «Արդար Հայաստան» կուսակցությունը լուծարելու մասին չի մտածում՝ ելնելով նաև Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունից, թե ՔՊ-ից բացի՝ միայն երկու ուժ շանս ունի մտնել ԱԺ՝ իրենը և Սամվել Կարապետյանինը։ Հետևաբար ստացվում է՝ «Արդար Հայաստան»-ի պես նորաստեղծ ուժերն անելիք չունե՞ն քաղաքական դաշտում, և ինչու չեն կարողացել հանրությանը համոզել, որ դուրս գան ներկա-նախկին իշխանությունների դիլեմայից, և ուշադրություն դարձնեն համեմատաբար նոր ուժերին, որոնք ոչ մեկի հետ չեն ասոցացվում։

Նորիկյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ինքը ամիսներ առաջ առաջարկել է գնալ փոքր քաղաքական ուժերի լուծարման ճանապարհով և արդյունքում ստեղծել մեկ հիմնական ուժեղ ընդդիմադիր ուժ, որն իր կարծիքով՝ կկարողանա դուրս լինել նախկին-ներկա դիլեմայից և մրցակից դաառնա ՔՊ-ին։

Նորայր Նորիկյանը նշում է, որ ներկայում ընդդիմադիր դաշտում հեգեմոն ուժերն ունեն հսկայական ֆինանսական կապիտալ, որը վերածում են քաղաքական ռեսուրսի․ «Վտանգավոր է Քոչարյանի համատեքստը՝ փող ունե՞ս, կունենաս քաղաքական ազդեցություն, կվերարտադրվես»։

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահը պնդում է, որ նախկին նախագահներն ու ներկա իշխանությունը ունեն ընդհանուր քաղաքական շահեր․ «Քոչարյանն է Փաշինյանի վերընտրվելու երաշխիքը, ապշած եմ՝ ինչպես չի հասկանում, որ իսկապես դարձել է գանձ՝ իշխանության համար։ Սերժ Սարգսյանն է Ռոբերտ Քոչարյանին դարձրել քաղաքական դիակ, Փաշինյանը վերակենդանացրել է՝ մեր վզին փաթաթել։ Նիկոլին ես քննդատում՝ իր ֆեյքային ոհմակն է հարձակվում, Քոչարյանին՝ նրանը, դաշնակից են՝ նոր ուժերի մուտքը խոչընդոտելով։ Հանե՛ք Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, թալանչիներին և հանցագործներին, տեսնեմ՝ Փաշինյանը քանի՞ ձայն կստանա։ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի ֆոնին հրեշտակ է երևում, կրկնո՛ւմ եմ՝ հանե՛ք նախկին թալանչիներին, տեսեք՝ քանի՞ ձայն կստանա։ Քոչարյանը երանի է տալիս Փաշինյանի կառավարմանը՝ նրա ընտանիքի համար շլացուցիչ պայմաններ են բիզնեսով զբաղվելու։ Համոզված եմ՝ Քոչարյանն իր օրոք ավելի քիչ փող է աշխատել, քան՝ Փաշինյանի․ նրա արձանն էլ կկանգնեցնի, ինչո՞ւ չերկրպագի Փաշինյանին»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան