Ավարտական և միասնական քննությունները կփոփոխվեն միայն բովանդակության առումով․ ԿԳՄՍ նախարար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարար Անդրեասյանը հանդիպում է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու համար ոլորտային խնդիրներն ու լսելու նրանց դիտարկումներն ու առաջարկները:

Նշվում է, որ մանկավարժներն առանձնակի անդրադարձել են տնօրենի, ուսուցչի թափուր տեղի և «Տարվա լավագույնները» մրցույթների կարգերին, վերջինիս հայտերի ներկայացման ընթացքին՝ դրանց շուրջ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու հուզող հարցերը:

«Մանկավարժներին հետաքրքրել են նաև ավարտական և միասնական քննությունների առաջիկա ձևաչափը և բովանդակությունը: Նախարարի խոսքով՝ դրանք նախատեսվում է փոփոխել միայն բովանդակության առումով՝ համապատասխանեցնելով հանրակրթության նոր չափորոշչի պահանջներին. գործընթացի վերաբերյալ կիրականացվի պատշաճ իրազեկում:

Մանկավարժները դրական են արձագանքել դպրոցական բաժանորդային ծրագրին՝ ընդգծելով, որ դպրոցներն առավելագույնս օգտվում են ծրագրից, և երեխաները բավականաչափ հետաքրքրված են:

Հանդիպման առանցքում էին նաև կամավոր ատեստավորմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ է եղել հոգեբանների համար նախատեսված գրականության ցանկին, դրույքաչափին, «Ֆիզկուլտուրա» առարկայի հարցաշարին: Քննարկվել են նաև համայնքային, մարզային մրցաշարերում դպրոցական թիմերին ավելի շատ խրախուսելու հնարավորությունները:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին կատարած աշխատանքի համար և նշել, որ նրանց դիտարկումներն ու առաջարկները մեծապես նպաստում են ոլորտի բարելավմանը և կրթական համակարգի զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։