Ես հավակնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնին․ Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
Բոլորը

«Մենք ինքնուրույն քաղաքական ուժ ենք, ես հավակնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնին։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իմ ղեկավարած «Միասնության թևեր» նախաձեռնությամբ»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» նախաձեռնության հեղինակ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մենք ստեղծել ենք այս քաղաքական նախաձեռնությունը, դրա արդյունքը զարգացման դեպքում կլինի կամ կուսակցության տեսքով կամ որևէ այլ քաղաքական միավորի տեսքով»,- հայտնեց Թաթոյանը։

Նախկին օմբուդսմենի խոսքով՝ ինքը փորձելու է պետության և ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղել իր և թիմակիցների բոլոր ջանքերը։

««Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մտահղացումը բխում է ժողովրդին սատարելու և բոլորիս ջանքերը միավորելու իմ ցանկությունից։ «Միասնության թևեր» նշանակում է, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։