Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել կալանավորված Արսեն Ղուկասյանի մտահոգությունների վերաբերյալ դիմումին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՄԻՊ գրությանը Գլխավոր դատախազությունը ստացել է ՄԻՊ գրասենյակի գրությունը՝ կապված անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի մտահոգությունների հետ։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատախազությունից։ Իրավապահ կառույցից փոխանցեցին, որ օրենքով սահմանված կարգով ընթացք են տվել գրությանը։

Հիշեցնենք, որ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն էին նախօրեին այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արսեն Ղուկասյանին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի խորհրդական Անդրանիկ Եղոյանը երեկ Factor TV-ի հետ զրույցում ասել էր, որ Ղուկասյանը մի շարք մտահոգություններ է հայտնել, որոնք իրենք փոխանցել են ոլորտի պատասխանատուներին և Դատախազություն՝ խնդրելով քննարկել ու սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել։

«Ուսումնասիրվել են Արսեն Ղուկասյանի պահման պայմանները, ընդհանուր իրավունքների ապահովման վիճակը, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերը և առանձնազրույց ենք ունեցել նրա հետ։ Ղուկասյանը ներկայացրել է մի շարք մտահոգություններ՝ պահման պայմանների, բժշկական օգնության սպասարկման, առողջական խնդիրների, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության հետ կապված»,- մանրամասնել էր ՄԻՊ խորհրդականը։

Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ շենքի հետնամասում ռազմական ոստիկանների հետ միջադեպից հետո ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Արսեն Ղուկասյանին կալանավորել է քաղաքական հնչեղություն ունեցող գործերով կալանքներ տված, Նոր Նորքի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Ղուկասյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանի խոսքով՝ այդ օրը հերթապահ դատարանն Աջափնյակի նստավայրն էր, և գործն առանց պատշաճ բացատրության է մակագրվել Մասիս Մելքոնյանին։

Նշենք, որ Տաթևիկ Սողոյանն ահազանգել է, որ կալանավայրում իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում, նա պետք է սրտաբանի հսկողության տակ լինի։

Արփի Հակոբյան