ՀՀ-ն բացառիկ օրինակելի գործընկերոջ համբավ ունի ողջ Եվրոպայի համար. ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը՝ ԱՍՀ նախարարին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության ընթացիկ ծրագրերը, ձեռքբերումներն ու ապագա ուղղությունները՝ բռնի տեղահանված անձանց աջակցության, սոցիալական աջակցության, գենդերային հավասարության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում։

«Քննարկվել է «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ սոցիալական իրավունքների պաշտպանությունը բարձրացնելու և ճգնաժամային իրավիճակներին միջազգային չափանիշներին համահունչ արձագանք ապահովելու հարցում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բնակարանային քաղաքականության կատարելագործմանը, խոցելի խմբերի համար նոր աջակցության մեխանիզմների ներդրմանը և համագործակցության շարունակությանը։

Գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում անդրադարձ է կատարվել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի ներդրման ընթացքին, մասնագետների վերապատրաստման գործընթացին և միջազգային փորձի փոխանակման նախաձեռնություններին։

Երեխաների պաշտպանության ոլորտում անդրադարձ է եղել ընթացիկ համատեղ ծրագրերին, մասնավորապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության նոր համակարգի ներդրման գործընթացին և այդ ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հնարավոր աջակցության ուղիներին։

Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանը բացառիկ օրինակելի գործընկերոջ համբավ ունի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև ողջ Եվրոպայի համար։

Հանդիպման ավարտին Թորոսյանն ու Լոնգանգեն փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը՝ ուղղված սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և միջազգային չափանիշներին համահունչ քաղաքականությունների խթանմանը»,- ասված է հաղորդագրությունում։