Կալանք՝ ձեռնափայտի համա՞ր. անհետ կորածի հորեղբայրը կալանավորվել է ՊՆ-ի հետնամասում միջադեպից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը ՊՆ շենքի մոտ միջադեպից հետո ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է։

Անհետ կորածների հարազատները սեպտեմբերի 29-ին բողոքի ակցիա էին անում, պահանջում հանդիպում ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Բայց նախարարության շենքի դիմաց իրավիճակը լարվեց, երբ գերատեսչությունից ասացին, որ ոչ թե նրանք, այլ փոխնախարար Արման Սարգսյանը կընդունի իրենց։ 

Ծնողներից Հովհաննես Պողոսյանը պատմեց՝ մինչ ԳՇ պետը պատրաստակամություն կհայտներ ընդունել իրենց,  շենքի հետնամասում  միջադեպ է եղել ռազմական ոստիկանների հետ։ Հովհաննեսի պնդմամբ՝ այն, որ Ղուկասյանը «ձող է վերցրել և հարձակվել ոստիկանների վրա», իրականությանը չի համախատասխանում։ Նրա խոսքով՝ դա Արսեն Ղուկասյանի ձեռնափայտն է։

Արսեն Ղուկասյանի կալանքի որոշումը կայացրել է քաղաքական հնչեղություն ունեցող գործերով կալանքներ տված, Նոր Նորքի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Սա, ըստ փաստաբանի, այն  դեպքում, երբ այդ օրը հերթապահ դատարանն Աջափնյակի նստավայրն էր, և գործն առանց պատշաճ բացատրության մակագրվել է Մելքոնյանին։ 

Ղուկասյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանն ահազանգում է՝ կալանավայրում իր պաշտպանյալի կյանքին  վտանգ է սպառնում, նա պետք է սրտաբանի հսկողության տակ լինի։ Խափանման միջոց կալանքը փոխելու համար միջնորդություն են ներկայացրել։

Պաշտպանն ասում է՝ փաստական տվյալները հակասում են դատարանի մատնանշած հիմքերին․ օրինակ, որ Ղուկասյանը կարող է լքել Հայաստանի Հանրապետությունը, կարող է նոր հանցանք գործել՝ հաշվի առնելով որ նախկինում  ակտիվ մասնակցել է հավաքներին, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ միջադեպի մյուս մասնակիցներին չբացահայտելու տեսանկյունից։

Տաթևիկ Սողոյանի խոսքով՝ Արսեն Ղուկասյանն  ի սկզբանե միջադեպի վայրում չի եղել։ Պնդում է՝ պաշտպանյալը ոչ ոքի չի հարվածել, պարզապես տեսել է, որ խփում են ծնողներից մեկի ծոծրակին, զայրացել է, մեքենայի միջից վերցրել է ձեռնափայտն ու ընդամենը թափահարել է։ 

Պաշտպանը հաղորդում է ներկայացրել ռազմական ոստիկանների գործողությունների վերաբերյալ, բայց դեռ արձագանք չկա։ Սեպտեմբերի 29-ի ակցիայի ժամանակ Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել էր, ծնողները շտապօգնություն էին կանչել, սակայն Ղուկասյանը հրաժարվել էր բուժհաստատություն տեղափոխվել։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արսեն Ղուկասյանը մտահոգություններ է ներկայացրել երեկ իրեն տեսակցած ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին։ Պաշտպանի գրասենյակն այդ ամենի համատեքստում գրություններ է ուղարկել ոլորտի պատասխանատուներին և Դատախազություն՝ խնդրելով նկատի առնել բոլոր հանգամանքները, քննարկել ու սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել։ Իրավապահ կառույցից աշխատանքային ժամի ավարտին փոխանցեցին՝ գրությունը դեռ  չեն ստացել։

ԳՇ պետ Ասրյանի հետ հանդիպումից հետո Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե «ակցիայի որոշ մասնակիցներ Ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել»։ 

Անհետ կորած զինծառայողի ծնող Հովհաննես Պողոսյանն ասաց՝ ոստիկանների ուղղությամբ շշերով հարվածներ  չեն եղել։

Ակցիայի մասնակիցներից Ապիջան Գևորգյանին ևս մեղադրանք է առաջադրել․ նա ազատության մեջ է, քանի որ կիրառվել է ավելի մեղմ՝ բացակայելու արգելք խափանման միջոցը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան