Փաշինյանի ծնկելը թատրոն է, ներողություն չէ՛․ ասել ես՝ Արցախի անջատում հանուն փրկության, հետո էլ՝ թոկ էր մեր վզին. Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Factor TV-ի եթերում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսից հետո ծագած ընդդիմադիր թևերի միջև ծավալված հեռակա բանավեճերին, նշեց, որ նախկին նախագահների թիմերի միջև բացահայտվում է խորքային անվստահություն։ Բադալյանի խոսքով՝ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացը հենց այդ անվստահության ամենատեսանելի արտահայտությունն է։ Ըստ նրա՝ Փաշինյանը կարողանում է հաջողությամբ դաշտը բաժանել պատերազմ ուզողների և խաղաղության գնացողների ճամբարների․ «Փաշինյանի ծնկելը ՔՊ-ի համագումարում ներկաների առաջ թատրոն է, ներողություն չէ՛ կատարած սխալների համար։ Դու ասել ես՝ Արցախի անջատում հանուն փրկության, հետո էլ՝ թոկ էր մեր վզին, որ անկախացանք և այլն։ Փաշինյանին հաջողվում է իրավիճակ ստեղծել՝ պատերազմահեն ես, եթե իր ասածից տարբեր բան ես ասում»։

Ըստ Հակոբ Բադալյանի՝ տաբուացվում է ընդհուպ Արցախի մասին խոսակցությունը․ «Ով բերանը բացում՝ Արցախ անունն է տալիս, մեղադրվում է պատերազմահեն լինելու մեջ, սա մանիպուլյատիվ է»։

Քաղաքական մեկնաբանը հեշտ չի համարում Փաշինյանի թիմակիցների համար ընդդիմությանը հաղթելու օրակարգում հաջողություն գրանցելը․ «Ընդդիմությունը հայտարարեց՝ վե՛րջ, հաղթելու են Փաշինյանին․ իսկ լուծարվելո՞ւ եք, եթե չհաղթեք։ Փաշինյանի համար բարդ մարտահրավեր է 50%+ ձայն հավաքելը, բայց արտաքին քարտ բլանշներ ունի, տքնաջան աշխատում է»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան