Տեղահանված անձանց ապագան, անկախ աշխարհագրական տեղակայումից, կախված է ոչ միայն մարդասիրական կարեկցանքից, այլև քաղաքական կամքից․ ԱԳ փոխնախարար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հոկտեմբերի 8-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործադիր կոմիտեի 76-րդ նստաշրջանին: Այս մասին տեղեկացնում են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։

«ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՄԱԿ ՓԳՀ դերը ներկայիս աննախադեպ լարված ժամանակաշրջանում մարդկության առջև ծառացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման գործում՝ շեշտելով փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց կարիքների հասցերագրման համար պատշաճ ֆինանսավորման ապահովման անհրաժեշտությունը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՄԱԿ ՓԳՀ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը բռնի տեղահանված անձանց մարդասիրական կարիքների հասցեագրման համար մի շարք նախաձեռնությունների մշակման և երկարաժամկետ ծրագրերի իրականացման հարցում: Ընդգծվել է Գրասենյակի հետ համատեղ ջանքերով մշակված «Փախստականների և հյուրընկալող համայնքների համար ներառական կենսապահովման ազգային շրջանակ» փաստաթղթի առանցքային նշանակությունը՝ որպես ճանապարհային քարտեզ փախստականների կարիքների հասցեագրման գործում:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը՝ որպես տարածաշրջանում ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկիր, հետևողականորեն իրականացնում է մարդասիրական և զարգացման փոխկապակցված քաղաքականություն՝ նպատակ ունենալով ապահովել տեղահանված անձանց արժանապատիվ կյանքն ու հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրումը։

Անփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել միասնականության և պատասխանատվության ապահովման կոչով՝ շեշտելով, որ տեղահանված անձանց ապագան, անկախ աշխարհագրական տեղակայումից, կախված է ոչ միայն մարդասիրական կարեկցանքից, այլև քաղաքական կամքից, կայուն ֆինանսավորումից և հավակնոտ համագործակցությունից»,- նշված է արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ: