Գարեգին Բ-ն ընդունել է Շահրամանյանին և արցախցի այլ պաշտոնյաների

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Արցախի պետական այրերին և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետական այրերը քննարկեցին հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Այս առնչությամբ անդրադարձ կատարվեց նաև Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին և արցախցիների հետ բնակության վայրերում տարվող հոգեխնամ աշխատանքներին։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին այս ուղղությամբ շարունակելու է ջանքեր գործադրել։ Զրուցակիցները կարևորեցին միջազգային հարթակներում համատեղ հետևողական քայլերի ձեռնարկումը՝ ի խնդիր Արցախի ժողովրդի իրավունքների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող պատանդառվածների և ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների հայտնաբերման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության։

Վերջում Արցախի պետական այրերն իրենց որդիական երախտագիտությունն ու հավատարմությունը հայտնեցին Առաքելական Մայր Եկեղեցուն»,- գրված է հաղորդագրության մեջ։