Զագրեբն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացին․ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Խորվաթիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ձեռք բերված առաջընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Գորդան Յանդրոկովիչը։

Նա նշել է, որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Զագրեբի և Բաքվի միջև երկկողմ համագործակցության լայն շրջանակի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգը։

«Մենք մտքեր փոխանակեցինք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Խորվաթիան վճռականորեն աջակցում է հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացին», – ընդգծել է Յանդրոկովիչը։

Նա հայտնել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և երկու երկրների միջև հետագա քաղաքական ու տնտեսական համագործակցության ներուժը։

Հավելենք, որ այս հանդիպումը Ադրբեջանի և Խորվաթիայի խորհրդարանների խոսնակների առաջին հանդիպումն է 2014 թվականից ի վեր։ Գորդան Յանդրոկովիչի այցը Բաքու համընկնում է երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի