Ոռոգվող մայթեր ու փողոցներ․ ով է պատասխանատու աննպատակ հոսող ջրի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Մաշված խողովակներ, կոտրված փականներ, ջրի անկանոն հոսք․ նման տեսարանները Երևանում սովորական են դարձել։ Մայրաքաղաքում քայլելիս հաճախ կարելի է տեսնել, որ սիզամարգերը ջրելու փոխարեն՝ ջուրը հոսում է փողոցներով ու մայթերով։

Քաղաքային իշխանության լուծումները հաճախ սահմանափակվում են քարեդարյա մեթոդով՝  փականների վրա քարեր դնելով։ Բաղրամյան պողոտայի սկզբնամասի՝ Գրողների միության հարևանությամբ սիզամարգի կողքով անցողները, օրինակ,  անկախ իրենցից սառը ցնցուղ ընդունելու վտանգի են ենթարկվում։

Հենց մեր  նկարահանման ընթացքում խողովակներից մեկից ոռոգման ջուրը սկսեց առատորեն հոսել, րոպեներ անց քաղաքացիներից մեկը մոտեցավ և փակեց ջրի փականը։ Չնայած դրանից հետո էլ տպավորություն էր, որ փականն ամեն րոպե ինքն իրեն նորից կարող է բացվել։

Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի աշխատակիցը, որն Ազգային ժողովի մայթին հարակից սիզամարգն էր ջրում, պնդեց, որ Բաղրամյան պողոտայի սիզամարգերով անցնող խողովակի փականները հաճախ մի քաղաքացի է բացում և ինքն էլ զանգում թեժ գիծ։

Ասում է՝ մի անգամ էլ կոտրված փականը վերանորոգել են, գիշերը կրկին գողացել են։ Նախագահի նստավայրից ընդամենը 100 մետր հեռավորության վրա էլ մեկ այլ խողովակ էր ծակվել, ջուրն անարգել հոսում էր մայթերին։ Մեր նկարահանման ընթացքում տարածքի եկավ նաև ծառայության տեղամասի պետը։

Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի  տնօրեն Արմեն Բեգոյանն ասում է՝ օր չկա, որ Երևանում ոռոգման ցանցի ամենաքիչը տասը վթար չլինի։ Նա խոստովանում է՝ ոռոգման ցանցը Երևանում հին է, մաշված և տեղ-տեղ օգտագործման համար ոչ պիտանի։

Իսկ ինչո՞ւ փականների վրա ցնցուղներ չկան։ Բեգոյանի խոսքով՝ նեղ սիզամարգերում, ինչպես, օրինակ, Բաղրամյան պողոտայինն է, պետք է ռետինե խողովակի միջոցով ջրել, ոչ թե ցնցուղային եղանակով։ Ըստ նրա՝ շատ են նաև դեպքերը, երբ քաղաքացիները կոտրում կամ գողանում են փականները։

Երևանում ոռոգման համակարգի սպասարկման և նորերի անցկացման համար, քաղաքապետի որոշմամբ, Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ին այս տարի 66 մլն դրամ է հատկացվել։ Բեգոյանն էլ նշում է՝ գումարը կարող է հասնել մինչև 80 մլն-ի, քանի որ այս տարի ոռոգման համակարգի մոտ 30 կմ նոր ցանց է կառուցվել։

Համայնքային կառույցը վստահ է՝ մայթերով հոսող ջրի պատճառով առաջացած կորուստները չնչին են։ Սակայն թե որքան ջուր է վատնվում այսպիսի անկանոն ու աննպատակ հոսքերի հետևանքով, հստակ հաշվարկներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան