Խոշտանգումների եվրոպական կոմիտեի պատվիրակությունն այցելել է Ադրբեջան․ Բաքուն վերականգնում է գործակցությունը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 3-ն Ադրբեջան է այցելել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ սա պատվիրակության վեցերորդ այցն էր երկիր: Ըստ ԽԿԿ-ի՝ այցի նպատակն էր ուսումնասիրել կալանքի տակ գտնվող անձանց, ուղղիչ հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում գտնվող անձանց պահման պայմանները, բուժումը և իրավական երաշխիքները։ Պատվիրակությունը նաև վերանայել է Ադրբեջանի իշխանությունների կողմից նախորդ այցելություններից հետո Կոմիտեի առաջարկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումները:

Այցի ընթացքում Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել մի շարք պետական ​​​​մարմիններում  և այցի ավարտին իրենց նախնական դիտարկումները ներկայացրել են Ադրբեջանի իշխանություններին։

Հավելենք, որ 2024 թվականի հուլիսին Կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում նշել էր Ադրբեջանի համագործակցության ոչ պատրաստակամության մասին։ Այնուհետև Եվրոպայի խորհրդի Խխորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին վերսկսել համագործակցությունը։

Ադրբեջանի ձայնի իրավունքը ԵԽԽՎ-ում կասեցված է 2024 թվականից։ Որպես պատճառ՝ նշվում էր երկրի կողմից մարդու իրավունքների վերաբերյալ պարտավորությունների չկատարումը։ Ի պատասխան՝ Ադրբեջանը հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը կազմակերպության հետ։

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Այս հանդիպումը դիտվել էր որպես կողմերի միջև երկխոսության շարունակմանն ուղղված քայլ։

ԽԿԿ զեկույցները սովորաբար պատրաստվում են այցելություններից մի քանի ամսվա ընթացքում և հրապարակվում են միայն անդամ պետության համաձայնությամբ՝ համաձայն Եվրոպայի խորհրդի կանոնների: 2022 թվականին Կոմիտեն հրապարակել էր  հատուկ զեկույց Ադրբեջան կատարած իր այցի վերաբերյալ, որում մտահոգություն էր հայտնել ձերբակալվածների  նկատմամբ վատ վերաբերմունքի և խոշտանգումների մեղադրանքների վերաբերյալ։

Սպասվում է, որ ԽԿԿ վերջին այցի վերաբերյալ զեկույցը կհրապարակվի առաջիկա ամիսներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի