Եռաբլուրը 3 անգամ մեծացրած իշխանությունն ինձ մեղադրում է Եռաբլուրի հողեր վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Եռաբլուրը 3 անգամ մեծացրած իշխանությունն ինձ մեղադրում է Եռաբլուրի հողեր վաճառելու մեջ»,- այս մասին այսօր իր գործով դատական նիստից հետո հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ դատարանում իր վերաբերյալ քննվող գործով քննարկման առարկա է ոչ թե «Եռաբլուր» զինվորական պաթեոնի, այլ Իսակովի պողոտայում գտնվող հողերի վաճառքի հանգամանքը։

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է իր մտերիմներին, ենթականերին, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց՝ այդ կերպ 15 դրվագ վատնման եղանակով և 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը։

Նշենք, որ այս գործի հարուցումից հետո Գլխավոր դատախազությունն իր պաշտոնական հայտարարություններում, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթներում, հայտարարում էին, թե օտարվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնին պատկանող հողերը։ Սակայն Factor TV-ն պարզել էր, որ խոսքը ոչ թե պանթեոնին պատկանող, այլ դրան հարակից, իսկ որոշ հողերի դեպքում՝ պանթեոնից մի քանի կմ հեռավորության վրա՝ պանթեոնի հակառակ մայթին գտնվող հողերի մասին է։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2005 թվականի հունվարի 26-ին, Կառավարությունն ընդունել է որոշում, որով Պաշտպանության նախարարությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել իր տնօրինությանը հանձնված հողամասերը: Սահմանվել է նաև, որ հողամասերի օտարումից ստացված միջոցներն ուղղվելու են ՀՀ Պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին: Այս հողատարածքների մեջ եղել է նաև այն հողատարածքը, որտեղ այժմ գորրծում է «Տոյոտա Երևան»-ը, և որի 30 %-ը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Սարգսյանն ասաց, որ ինքը՝ որպես ՊՆ նախարար, տեղյակ չի եղել, թե կոնկրետ ում են վաճառվել հողատարածքները։ Նա պարզաբանեց նաև, թե ինչի համար են վաճառվել հողատարածքները։ Երրորդ նախագահը անդրադարձավ նաև արտաքին ու ներքին քաղաքական հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան