Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները հնարավոր չէ լուծել առանց ՌԴ մասնակցության. Դաշնային խորհրդի անդամ

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Մենք  գոհ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ռազմական գործողություններ չկան, իսկ ինչ վերաբերում է այն ծրագրին, որը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ «Թրամփի ուղին», այնքան էլ հեշտ իրականացվող չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։

«Բազմաթիվ հարցեր են առաջանում, հատկապես՝ հաշվի առնելով, որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու է։ Այստեղ կան Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Ուստի դա պետք է լինի խաղաղության, համագործակցության ճանապարհ, ձեռնտու լինի բոլոր կողմերին` և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասել է նա։

Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ Ռուսաստանը շարունակում է կարևոր  դերակատարում ունենալ Հարավային Կովկասի կայունության ապահովման գործում։

«Առանց Ռուսաստանի մասնակցության չի հաջողվի մինչև վերջ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները։ Ռուսաստանը եղել է ու կա այն երկիրը, որը շահագրգռված է կայուն Հարավային Կովկասով, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններով։ Այդ ճանապարհը պետք է օգտագործվի բոլոր պետությունների զարգացման համար, ոչ թե երրորդ երկրների շահերի։ Կարծում եմ՝ Թրամփը արել է իր գործը, բայց հիմա չի էլ հետաքրքրվում՝ ինչ է կատարվում»,- հայտարարել է Ջաբարովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի