Հոկտեմբերի 7-ին e-Invoicing համակարգն աշխատում է որոշակի խափանումներով․ ՊԵԿ
Հասարակություն
07.10.2025 | 15:16
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 7-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-Invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով։
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է՝ կատարվում են աշխատանքներ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։
«Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-նշվում է հայտարարության մեջ։