Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ստորագրած համատեղ հռչակագիրը թյուրքական ժողովուրդների հաղթանակն է․ Ուզբեկստանի նախագահ

Լուրեր

21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
Բոլորը

Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը թյուրքական ժողովուրդների հաղթանակն է։ Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Ադրբեջանի Գաբալա քաղաքում։

Նա ընդգծել է, որ այդ հռչակագիրը բացում է համագործակցության հնարավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը և տրանսպորտը։

Ուզբեկստանի ղեկավարը նաև հայտարարել է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր լուրջ բարեփոխումների կարիք ունի, և զարգացող երկրների ձայները պետք է ավելի բարձր լսվեն այնտեղ»։

«Մենք առաջարկում ենք ամրապնդել մեր տնտեսական և առևտրային կապերը նաև արդյունաբերական ոլորտում։ Մենք առաջարկում ենք ստեղծել թյուրքական պետությունների արդյունաբերական դաշինք։ Ավելին, մենք առաջարկում ենք ստեղծել «Թյուրքական կանաչ միջանցք» անվամբ էլեկտրոնային համակարգ։ Մենք նաև առաջարկում ենք խթանել կանաչ էներգիայի ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաները և այս ոլորտում պետական-մասնավոր նախագծերը»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի