Մերձավանի գերեզմանոցում վիճաբանություն է եղել, կոտրել են գերեզմանաքարը. կան ձերբակալվածներ, վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

Երեկ գիշեր միջադեպն է եղել Մերձավանի գերեզմանոցում. կոտրել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը։ Factor.am-ը արձանագրել է գերեզմանի կողքին շիրմաքարի կտորները:

ՆԳՆ-ից հայտնում են, որ 5 քաղաքացի ձերբակալվել է:

«Ոստիկանների օպերատիվ տվյալներով պարզվել է, որ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները»,- փոխանցեցին ՆԳՆ-ից:

Կառույցից հայտնում են նաև, որ հաղորդում են ներկայացվել նաև շիրմաքարի վնասման դեպքի առնչությամբ:

Նախաքննական մարմնից տեղեկացանք, որ քրեական վարույթ է նախաձեռնվել գերեզմանն անարգանքի ենթարկելու հոդվածով:

Մեր տեսախցիկն այսօր Մերձավանում արձանագրել է, որ դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին հսկողություն է իրականացնում պարեկային ծառայությունը: Իսկ Վալոդյա Գրիգորյանի շիրիմը հսկում են նրա հարազատները:

 

Արփի Հակոբյան