Հայաստանի 10 մարզերում զբոսաշրջային գյուղեր կգործեն

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանում՝ հատկապես Երևանից դուրս, զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը բավական հնարավորություն չի ընձեռում ավելի շատ քանակով և բարձր վճարողունակությամբ զբոսաշրջիկներին սպասարկել։ Այս կարծիքին է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, որը Զբոսաշրջային գյուղերի նախագիծ է ներկայացրել։

ՀՀ 10 մազերում ընտրվել են 5-6 գյուղեր, որոնց Կառավարությունն աջակցելու է, խրախուսելու է, որպեսզի գյուղական բնակավայրերը հասնեն միջազգային լավագույն փորձին համապատասխան զբոսաշրջային գյուղի կարգավիճակին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կարևորվելու և պաշտպանվելու է տվյալ բնակավայրերի միջավայրի լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները։ Բարելավվելու է հաղորդակցությունը, ենթակառուցվածքները, ներգրավվելու են ներդրումներ։ Խթանվելու է զբոսաշրջության բնագավառում ներգրավված սուբյեկտների կողմից բնական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը՝ ապահովելով կայուն զարգացում։

Արգածոտնի մարզում զբոսաշրջային գյուղեր կհայտարարվեն՝

ա․ Բյուրական բնակավայրը` «Բյուրական» զբոսաշրջային գյուղ․
բ․ Ոսկեվազ բնակավայրը` «Ոսկեվազ» զբոսաշրջային գյուղ․
գ․ Օշական բնակավայրը` «Օշական» զբոսաշրջային գյուղ․
դ․ Ալագյազ բնակավայրը` «Ալագյազ» զբոսաշրջային գյուղ․
ե․ Սաղմոսավան բնակավայրը` «Սաղմոսավան» զբոսաշրջային գյուղ․
զ․ Եղիպատրուշ բնակավայրը` «Եղիպատրուշ» զբոսաշրջային գյուղ։

Արարատի մարզում՝

ա․ Հնաբերդ բնակավայրը` «Հնաբերդ» զբոսաշրջային գյուղ․
բ․ Լանջազատ բնակավայրը` «Լանջազատ» զբոսաշրջային գյուղ․
գ․ Ուրցաձոր բնակավայրը` «Ուրցաձոր» զբոսաշրջային գյուղ․
դ․ Ղուկասավան բնակավայրը` «Ղուկասավան» զբոսաշրջային գյուղ․
ե․ Լուսառատ բնակավայրը` «Լուսառատ» զբոսաշրջային գյուղ։

Արմավիրի մարզում՝

ա․ Տարոնիկ բնակավայրը` «Տարոնիկ» զբոսաշրջային գյուղ․
բ․ Առատաշեն բնակավայրը` «Առատաշեն» զբոսաշրջային գյուղ․
գ․ Վանանդ բնակավայրը` «Վանանդ» զբոսաշրջային գյուղ․
դ․ Բաղրամյան բնակավայրը` «Բաղրամյան» զբոսաշրջային գյուղ․
ե․ Արաքս բնակավայրը` «Արաքս» զբոսաշրջային գյուղ։

Գեղարքունիքի մարզում՝

ա․ Ծաղկունք բնակավայրը` «Ծաղկունք» զբոսաշրջային գյուղ․
բ․ Կալավան բնակավայրը` «Կալավան» զբոսաշրջային գյուղ․
գ․ Հայրավանք բնակավայրը` «Հայրավանք» զբոսաշրջային գյուղ․
դ․ Նորատուզ բնակավայրը` «Նորատուզ» զբոսաշրջային գյուղ․
ե․ Լճաշեն բնակավայրը` «Լճաշեն» զբոսաշրջային գյուղ․
զ․ Արտանիշ բնակավայրը` «Լճաշեն» զբոսաշրջային գյուղ։

Լոռու մարզում՝

ա․ Դսեղ բնակավայրը` «Դսեղ» զբոսաշրջային գյուղ․
բ․ Դեբեդ բնակավայրը` «Դեբեդ» զբոսաշրջային գյուղ․
գ․ Հաղպատ բնակավայրը` «Հաղպատ» զբոսաշրջային գյուղ․
դ․ Սանահին բնակավայրը` «Սանահին» զբոսաշրջային գյուղ․
ե․ Օձուն բնակավայրը` «Օձուն» զբոսաշրջային գյուղ․
զ․ Ֆիոլետովո բնակավայրը` «Ֆիոլետովո» զբոսաշրջային գյուղ։

Կոտայքի մարզում՝

ա․ Գառնի բնակավայրը` «Գառնի» զբոսաշրջային գյուղ․
բ․ Լեռնանիստ բնակավայրը` «Լեռնանիստ» զբոսաշրջային գյուղ․
գ․ Բջնի բնակավայրը` «Բջնի» զբոսաշրջային գյուղ․
դ․ Արզական բնակավայրը` «Արզական» զբոսաշրջային գյուղ․
ե․ Հանքավան բնակավայրը` «Հանքավան» զբոսաշրջային գյուղ։

Շիրակի մարզում՝

ա․ Ջաջուռ բնակավայրը` «Ջաջուռ» զբոսաշրջային գյուղ․
բ. Վահրամաբերդ բնակավայրը` «Վահրամաբերդ» զբոսաշրջային գյուղ.
գ․ Վարդաղբյուր բնակավայրը` «Վարդաղբյուր» զբոսաշրջային գյուղ․
դ․ Սառնաղբյուր բնակավայրը` «Սառնաղբյուր» զբոսաշրջային գյուղ․
ե․ Ամասիա բնակավայրը` «Ամասիա» զբոսաշրջային գյուղ։

Սյունիքի մարզում՝

ա․ Տաթև բնակավայրը` «Տաթև» զբոսաշրջային գյուղ․
բ․ Խնձորեսկ բնակավայրը` «Խնձորեսկ» զբոսաշրջային գյուղ․
գ․ Քարահունջ բնակավայրը` «Քարահունջ» զբոսաշրջային գյուղ․
դ․ Աղիտու բնակավայրը` «Աղիտու» զբոսաշրջային գյուղ․
ե․ Տեղ բնակավայրը ` «Տեղ» զբոսաշրջային գյուղ։

Վայոց ձորի մարզում՝

ա․ Գնդևազ բնակավայրը` «Գնդևազ» զբոսաշրջային գյուղ․
բ․ Հերհեր բնակավայրը`«Հերհեր» զբոսաշրջային գյուղ․
գ․ Արտավան բնակավայրը` «Արտավան» զբոսաշրջային գյուղ․
դ․ Գոմք բնակավայրը` «Գոմք» զբոսաշրջային գյուղ․
ե․ Գլաձոր բնակավայրը` «Գլաձոր» զբոսաշրջային գյուղ։

Տավուշի մարզում զբոսաշրջային գյուղեր կհայտարարվեն՝

ա․ Ենոքավան բնակավայրը՝ «Ենոքավան» զբոսաշրջային գյուղ․
բ․ Գոշ բնակավայրը՝ «Գոշ» զբոսաշրջային գյուղ․
գ․ Հաղարծին բնակավայրը՝ «Հաղարծին» զբոսաշրջային գյուղ․
դ․ Աղավնավանք բնակավայրը՝ «Աղավնավանք» զբոսաշրջային գյուղ․
ե․ Կողբ բնակավայրը՝ «Կողբ» զբոսաշրջային գյուղ։

«․․․Ստեղծվելու են նոր աշխատատեղեր և բարելավվելու է բնակավայրի բնակիչների կենսամակարդակը և բարօրությունը։ Ապահովվելու է զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող ծառայությունների կենսակայունությունը և դրա հետագա զարգացումը»,-հավաստիացնում են նախագծի հեղինակները։

Լուսանկարում Օձունն է։