2025-ի ձմեռային զորակոչի օրերը հայտնի են․ ՊՆ նախագիծը
Հասարակություն
06.10.2025 | 13:50
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։
Նախագծում նշվում է, որ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվելու է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ: